Արմինֆո. Երևանում մեկնարկել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերը (#EUSportsFest):
Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերի նպատակն է նպաստել առողջ և ակտիվ կենսակերպին, խթանել տարբեր տարիքի մարդկանց զանազան մրցաշարերում մասնակցությունը, ինչպես նաև նպաստել Հայաստանում սպորտային տուրիզմի զարգացմանը:
Փառատոնի բացման միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պետր Սվիտալսկին և ՀՀ սպորտի և երիտասարդոթյան հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: