Արմինֆո. Իրան ԱՄՆ ուղղակի ներխուժում ակնկալելու հարկ չկա, համենայն դեպս` ամենամոտ ապագայում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Ղարաբաղ՚ կոմիտեի անդամ, Հայաստասնի առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
«Դոնալդ Թրամփը, իհարկե, կարող է ուզածի չափ բռունցք թափահարել, սակայն միջազգային հարաբերությունների բուն տրամաբանությունը, առաջին հերթին, Իրանի հետ հարաբերություններով մի շարք երկրների շահագրգռվածությունը բացառում է Նահանգների հռչակած ռազմատենչության իրանական ուղղությունը: Խոսքը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի, Չինաստանի և, նույնիսկ, Հնդկաստանի շահերին: ԱՄՆ հարվածը, առկա ստատուս-քվոյի հերթական մասշտաբային խախտումը կշոշափի ԵՄ-ն, Իրանի բոլոր հարևաններին՚, - նշել է նա:
Այդ համատեքստում Մանուչարյանն ակնկալում է ԻԻՀ նկատմամբ ԱՄՆ ճնշման խստացման շարունակում, սակայն, բացառապես, նրա սահմաններին և, նույնիսկ, երկրի ներսում անկայունության հրահրման տեսքով` քրդերի, արմատական իսլամական ահաբեկիչների ներգրավմամբ և նման այլ եղանակներով:
Վերլուծաբանն ընդգծել է ԱՄՆ նախագահի բացահայտ, դեկլարատիվ-ռազմատենչ օրակարգի, ինչպես նաև փակ օրակարգի առկայությունը, որի մասին հանրությանը, գործնականում, ոչինչ հայտնի չէ: Բաց օրակարգը թելադրում են ամերիկյան քաղաքականության շահենները, նրա հակառակորդներն ու պայմանաական «սորոսները՚: Փակ օրակարգը, նրա գնահատմամբ, լիովին համապատասխանում է նրա ընտրարշավի թեզիսներին:
«Այդ լույսի ներքո, համենայն դեպս, տեսանելի հեռանկարում ԱՄՆ-ում Իրանի հանդեպ հրահրվող թշնամանքը հազիվ թե վերաճի ռազմական բաղադրիչի: Հետևաբար, հարկ չկա, որպեսզի Հայաստանն զգուշանա իր հարավային սահմաններին անկայունության հրահրումից: Համենայն դեպս, այդ մասին խոսելը վաղաժամ է՚, - ամփոփել է վերլուծաբանը:
Հոկտեմբերի 5-ին Սպիտակ տանն ԱՄՆ զինվորականների հետ հանդիպումից հետո նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե այդ հանդիպումը կարող էր լինել անդորր փոթորիկից առաջ: Նախագահը չի ճշտել, թե հատկապես ինչ է նկատի ունեցել: Այժմ Թրամփը լուծում է այն հարցը, թե արդյոք արժե խզել Իրանի հետ միջուկային գործարքը: ԱՄՆ զինվորականների հետ հանդիպումից հետո նա հերթական անգամ հայտարարել է Թեհրանի կողմից այդ համաձայնագրի ոգին խախտելու մասին: «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի Իրանը միջուկային զենք ստանա՚, - հայտարարել է Թրամփը:
Թեհրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը՚ 2015 թվականի հուլիսին համաձայնության էին հասել իրանական ատոմի խնդիրների կարգավորման շուրջ: Կողմերն ընդունել էին գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիր, որի կատարումը վերացնում է Իրանի նկատմամբ ավելի վաղ սահմանված պատժամիջոցները: Ծրագիրն ուժ մեջ է մտել 2016 թվականի հունվարի 16-ին:
Արմինֆո.Իրանի միջուկայն ծրագրի վերաբերյալ համաձայնագրի խզման «օգտին» հանդես գալ կարող են միայն պատերազմին և դրա հետևանքներին անծանոթ մարդիկ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի /Ստեփանակերտ/ տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը: