Արմինֆո.Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցներն առգրավել են ավելի քան 870 ադամանդ և 900 գրամ ոսկյա զարդ. քրեական պատասխանատվության է ենթարկվել երեք անձ:
Մեղադրվողներից մեկը փորձել է ադամանդները Հայաստանից Վրաստան բերել «Սադախլո» անցակետով: Մաքսանենգ ապրանքը թաքցված է եղել ավտոմեքենայի հատուկ թաքստոցում: Հաղորդվում է նաև, որ ոսկյա զարդերը Վրաստանում են հայտնվել «Սարպի» անցակետի միջոցով /վրաց-թուրքական սահման/: Առգրավված զարդեղենի ընդհանուր արժեքը շուրջ 25 հազար դոլար է: