Արմինֆո.ՀՀ Ոստիկանությունը պարզել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր որսած երեք անձանցից երկուսի ինքնությունը:
«Հոկտեմբերի 4-ին «Econews.amե լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերե հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին: Պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան և Յ. Պողոսյան: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ:
Հետևաբար դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող:
Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է ՀՀ Ոստիկանության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Ավելի վաղ Econews.am-ը տարածել էր սպանված կենդանիների լուսանկարներ, որոնք նաև կարելի է համարել հանցագործության ապացույցներ: Սպանված հսկայական թռչունները, ամենայն հավանականությամբ, սպիտակագլուխ անգղեր են:
Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concernե կարգավիճակով: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում: ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Լոռու մարզ:
Facebook-ի օգտատերերի տեղեկությունների համաձայն՝ սպիտակագլուխ անգղեր որսած անձը Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավարն է: