Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը ձեռնամուխ է եղել Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագրի քննարկմանը:
Ինչպես խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանը, համաձայնագիրը ստորագրվել է 2016 թ. նոյեմբերին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից: Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորումն ի զորու կլինի ապահովելու համարժեք արձագանքում զինված հարձակումներին (ագրեսիային), ինչպես նաև այլ մարտահրավերներին և կողմերի անվտանգության համար սպառնալիքներին: Միացյալ զորախմբի հրամանատարին կնշանակի Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը` ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ: Խաղաղ ժամանակ զորախմբավորումը կենթարկվի Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմի ժամանակ նաև ՌԴ հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարին` «կախված ստեղծվող իրադրությունիցե: Փաստաթղթում նաև ասվում է, որ կողմերն ինքնուրույն են իրականացնելու միացյալ զորախմբի կազմին հատկացված իրենց զորքերի նյութատեխնիկական և ֆինանսական ապահովումը:
Համաձայնագրի ստորագրման դեմ են հանդես եկել «Ելք» ընդդիմադիր դաշինքից պատգամավորները, որոնք հանդես են գալիս Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու օգտին: Դաշինքի ներկայացուցիչները, մասնավորապես, գտնում են, որ նման համաձայնագրերը վտանգի տակ են դնում Հայաստանի ինքնիշխանությունը՝ հանրապետությանն ավելի մեծ կախվածության մեջ դնելով Ռուսաստանից: Դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որքան շատ է Ռուսաստանը ոտնահարում Հայաստանի շահերը և խորացնում ռազմաստրատեգիական համագործակցությունն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, այնքան ավելի ակտիվ է Հայաստանի ղեկավարությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, գնում Մոսկվայի հետ նման «նվաստացուցիչ փաստաթղթերի» ստարագրման: Սերժ Սարգսյանը տանուլ է տվել ՀՀ անվտանգության կարևորագույն կոմպոնենտները: Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հերթական ռազմական գործարքից հետո Հայաստանը նոր նվաստացուցիչ պայմանագիր է ստորագրում Մոսկվայի հետ, ինչն ուղղակի կախվածության մեջ է դնում Ռուսաստանից: Իսկ ի՞նչ է անում Ռուսաստանը, С-400 զենիթահրթիռային համալիրներ է մատակարարում Թուրքիային, որն, իհարկե, անհրաժեշտության դեպքում կօգտագործի դրանք Ադրբեջանի օգտին, այդ դեպքում մեր «Իսկանդերները» խաղալիք կդառնան»,- հայտարարել է Փաշինյանը: