Արմինֆո.Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունում չեն մեկնաբանում երկրի արտգործնախարար Պավել Կլիմկինի` Բաքվում «Լեռնային Ղարաբաղի օկուպացման՚ վերբերյալ հայտարարությունը:
ԱրմԻնֆո-ի թղթակիցը կապվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հետ, սակայն դիվանագիտական ներկայացուցչությունում հայտարարել են, որ լիազորված չեն մեկնաբանելու նմանօրինակ հարցեր:
Մինչդեռ, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պավել Կլիմկինն Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ճեպազրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, մասնավորապես, հայտարարել էր. «Ուկրաինան այսուհետև էլ կպաշտպանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք բոլորից լավ ենք հասկանում մեր ադրբեջանցի բարեկամներին, քանի որ դա օկուպացիա է՚: