


Արմինֆո.Հայաստանն ուշադիր հետևում է Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեից հետո զարգացող գործընթացներին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` պատասխանելով Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեի նկատմամբ Երևանի դիրքորոշմանն առնչվող հարցին:
Ինչ վերաբերում է Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի նկատմամբ Երևանի դիրքորոշմանը, ապա, ինչպես նշել է Բալայանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս արտահայտվել է այդ առնչությամբ:
Հիշեցնենք. Նալբանդյանը հույս էր հայտնել, որ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային իշխանությունները և Իրանի իշխանությունները փոխհամաձայնության ուղիներ կգտնեն և նրանց կհաջողվի խուսափել էսկալացիայից և գտնել գոյություն ունեցող հարցերի լուծումը:



