


Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 6-ին կայցելեն Երևան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Բաքվում Ուկրաինայի իր պաշտոնակից Պավել Կլիմկինի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Մամեդյարովի ասելով, հոկտեմբերի 7-ին միջնորդները կժամանեն Ադրբեջան:
Նրանք տարածաշրջան են ժամանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում նախապատրաստելուն առնչվող հարցեր քննարկելու համար: Նյու Յորքում միջնորդներն առաջարկել էին անցկացնել սուբստանտիվ, ողջախոհ բանակցություններ: Նրանք առաջարկել էին խելամիտ բանակցություններ վարել նախագահների հանդիպումից հետո և խթան հաղորդել այդ հարցին՚, - ըստ ԱՊԱ-ի` ասել է Մամեդյարովը:
Ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդել էր, որ միջնորդներն այս շաբաթ կայցելեն տարածաշրջան:



