Արմինֆո. Լաս Վեգասում միջադեպի հետևանքով տուժած հայերի մասին հաստատված տեղեկություններ այս պահին չկան: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոսը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և իրավապահ մարմինների հետ։ Հաստատված տեղեկություններ տուժած հայերի մասին այս պահին չկան»,- գրել է Բալայանը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան երաժշտական փառատոնի ժամանակ: Միջադեպի հեղինակը 64-ամյա Սթիվեն Փադոքն է, ով «Mandalay Bay Hotel» հյուրանոցային համալիրի 32-րդ հարկից կրակել է փառատոնի մասնակիցների վրա: Զոհվել է 59 մարդ, շուրջ 400-ը տուժել է: Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Արմինֆո.Նախագահ Սերժ Սարգսյանը Լաս Վեգասում տեղի ունեցած բռնության դեպքերի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: