Արմինֆո. ՀՀ ոստիկանությունում հաստատել են այն փաստը, որ անհայտ անձը ներխուժել է «Արմենիա» բժշկական կենտրոն և անկանոն կրակ բացել:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը, հանցագործը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության բաժանմունք: «Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Ոստիկանությունը քննություն է անցկացնում՝ պարզելու միջադեպի շարժառիթները»,- ասել է Ջանոյանը: