Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի այն հաճախորդները, ովքեր ստանում կամ ուղարկում են դրամական փոխանցումներ ք. Մոսկվա և հակառակ ուղղությամբ «Յունիստրիմ՚ դրամական փոխանցումների համակարգով մինչև 13.10.2017թ., կստանան հրավեր՝ «ՎՏԲ Կրեմլի Գավաթ՚ Թենիսի միջազգային մրցաշարին, որն անց է կացվելու 2017 թ. հոկտեմբերի 14-ից 19-ը (ոչ եզրափակիչ օրերին):
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, «ՎՏԲ Կրեմլի Գավաթի՚ մրցաշարի ֆլայեր ստանալու համար (հանդիսատեսների տրիբունաներ) հաճախորդներին անհրաժեշտ կլինի. ուղարկել փոխանցում ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղից "Յունիստրիմ" դրամական փոխանցումների համակարգով ավելի քան 1.000 USD/1.000 ԵՎՐՈ/60.000 RUR/480.000 AMD չափով,
• կամ հաշվեգրել փոխանցումը քարտին VTB Transfer ծառայության միջոցով, զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Հաճախորդին տրամադրվում է մասնակցությունը հաստատող ֆլայեր, որը հետագայում "ՎՏԲ Կրեմլի Գավաթ" Թենիսի միջազգային մրցաշարի դրամարկղում կարող է փոխարինվել տոմսով:
Հրավերը կարող է ձևակերպվել ինչպես ՀՀ-ում գտնվող ուղարկողի/ստացողի անունով, այնպես էլ ՌԴ-ում գտնվող ստացողի/ուղարկողի անունով (հաճախորդի ցանկությամբ):
Յունիստրիմ համակարգով դրամական փոխանցումների համար միջնորդավճարը սկսվում է դրամական փոխանցման գումարի 0.5% - ից: ՀՀ դրամով դրամական փոխանցումների ուղարկումը կամ վճարումը անվճար է:
Ակցիային մասնակցելու մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են MoneyGram, "Avers", UNISTREAM, "Fast Mail" "Intel Еxpress", "Anelik", "Ria Money Transfer", "Sigue Money Transfer" դրամական փոխանցումների համակարգերը, ինչն իր հերթին բանկի համար ապահովում է բարձր մրցունակություն երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ՝ իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: