Արմինֆո.«Օկուպացիայից Ղարաբաղի ազատագրումը, որն Ադրբեջանի տարածք է, կարևոր է՚, - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին` Բաքվում կայացած մամուլի ասուլիսում:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ջանիքլին հնայտարարել է, որ «ադրբեջանական հողերը վաղ թե ուշ կազատագրվեն հայկական օկուպացիայից՚: «Ադրբեջանի հզորությունը Թուրքիկայի հզորությունն է, Թուրքիայի հզորությունն` Ադրբեջանինը: Թուրքիան և Ադրբեջանն ամենածանր պահերին բախվել են օտար պետություններից զենք գնելու խնդրին: Ուստի մենք պետք է միավորենք ջանքերը պաշտպանական արդյունաբերության ոլորտում՚, - նշել է նա, հերթական անգամ հայտարարելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան եղբայրական պետություններ են, որոնք մեկը մյուսի կարքին ունեն:
«Ադրբեջանցի ժողովրդի ցանկությունը մեզ համար հրաման է, մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՚, - հայտարարել է նա: Նախարարն ասել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ջանքերը միավորում են բոլոր ոլորտներում: «Մենք գործում ենք համատեղ նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է զարգացնեն ազգային սպառազինման համակարգերը: Դա կարևոր է մեր հողերի պաշտպանության տեսանկյունից: Մեր բանակները միասնական են՚, - ամփոփել է թուրք նախարարը: