Արմինֆո. Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը հաստատել է հայ–թուրքական սահմանը հատած իրավախախտի մասին տեղեկությունը։
Սահմանապահ վարչության՝ ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Անցած հանգստյան օրերին Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Երասխ բնակավայրի մոտ, ջոկատի զինծառայողները ձերբակալել են հայ–թուրքական սահմանն ապօրինի հատած անհայտ անձի։ Ձերբակալության ժամանակ սահմանախախտը դիմադրություն ցույց չի տվել: Նրա խոսքով՝ ինքը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է՝ 1985 թ. ծնված: Անցած շաբաթվա ընթացքում սա Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում սահմանախախտի ձերբակալման երկրորդ դեպքն է: