Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017 13:51
Դավիթ Ստեփանյան

Մաքսիմ Սուչկով. Հայաստանի զարգացման շահերից բխող նախագծերի որակական և համակարգային իրագործումը կբացառի Ռուսաստանի նյարդային արձագանքն այն առնչությամբ, թե ինչ են «այնտեղ մտահղացել ամերիկացիները՚

Մաքսիմ Սուչկով. Հայաստանի զարգացման շահերից բխող նախագծերի որակական և համակարգային իրագործումը կբացառի Ռուսաստանի նյարդային արձագանքն այն առնչությամբ, թե ինչ են «այնտեղ մտահղացել ամերիկացիները՚

Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի և «Վալդայ՚ միջազգային բանավեճերի ակումբի փորձագետ, ամերիկագետ Մաքսիմ Սուչկովն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է հետխորհրդային տարածության երկրների վրա ռուս-ամերիկյան դիմակայության ազդեցության աստիճանի մասին, մեկնաբանում ամերիկյան վերջին նախաձեռնությունները Հայաստանում, անդրադառնում Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում արցախյան հակամարտության դերին, դրա կարգավորման հարցում Ռուսաստանի շահերին:

 

Ռուս-ամերիկյան հարաբերություններում «պատժամիջոցային» պատերազմը չի կարող չանդրադառնալ Մոսկվայի կողմից որպես իր շահերի գոտի դիտարկվող հետխորհրդային տարածության վրա: Մոսկվայի և Վաշինգտոնիւ միջև հակասությունների խորացումն ինչպես կազդի Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի վրա:

 

Ամեն անգամ, երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամային սրում են ապրում, դա հարուցում է Ռուսաստանի հարևանների օրինական մտավախությունները, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո հայտնվել են երկու պետությունների դիմակայության ֆրոնտիրի  վիճակում` այդ թվում և Հայաստանը: Տարիներ առաջ Ռուսաստանի և ԱՄՆ միջև հարաբերությունների որոշակի դինամիկան` դրական կամ բացասական, իր արտացոլումն էր գտնում հետխորհրդային երկրներում առկա գործընթացների վրա: Հակառակը` հետխորհրդային պետություններում ճգնաժամերը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վատթարացման նոր կատալիզատոր էին` այլ ուղղություններով: Եվ Հայաստանն այդ իմաստով զգուշանալու պատճառ ունի: Բարեբախտաբար, առայժմ չկան վառ արտահայտված ահազանգեր առ այն, որ հետխորհրդային տարածությունը հերթական անգամ կարող է դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ միջև առավել անզիջում պայքարի թատերաբեմ: Դա, մասամբ, պայմանավորում է տարածաշրջանի նկատմամբ գործող ԱՄՆ վարչակազմի պակաս հետաքրքրությամբ, այդ տարածաշրջանում այնպիսի մակարդակով «ներդրվելու՚ ոչ ակնհայտ ցանկությամբ, երբ դա սկսի հարուցել Ռուսաստանի անհանգստությունն ու բացահայտ դիմակայությունը: Մասամբ էլ` ռուս-ամերիկյան առճակատումն առայժմ այն շրջանակներում պահելու ունակությամբ, որոնցում այն վերջին տարիներին զարգացել է. երկկողմ օրակարգ, Ուկրաինա, Սիրիա: Այդ իմաստով Ռուսաստանի և ԱՄՆ  միջև հարաբերությունները վատթարանում են որակապես, «խորությամբ՚, այլ ոչ թե քանակապես, «լայնությամբ՚: Դա չի նշանակում, թե հաջորդ տարի մենք դա չենք տեսնի. երկու երկրների միջև հարաբերություններն այժմ զարգանում են չափազանց վտանգավոր և նվազ կանխատեսելի հետագծով: Հետխորհրդային տարածքը, ընդհանուր առմամբ, և Հայաստանը, մասնավորապես, չափազանց կարևոր են Ռուսաստանի համար` բազմաթիվ առումներով: Եվ ԱՄՆ-ում դա շատ լավ հասկանում են:

 

Հայաստանի էներգետիկայի ոլորտում 8,5 մլդ դոլար ներդնելու ԱՄՆ դեսպանի փաստացի առաջարկից հետո Հայաստան ժամանեց ԱՄՆ կոնգրեսականների բավականին ներկայացուցչական պատվիրակություն` «Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու՚ նպատակով, «որպեսզի հանրապետությունը սպառնալիք չզգա իր ինքնիշխանության համար՚: Արդյո՞ք դա հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի զսպման ամերիկյան ռազմավարության մաս է հանդիսանում, և ինչպիսի՞ն են նման նախաձեռնության հեռանկարները:

 

Ներդրումային առաջարկներն ու կոնգրեսականների այցը Հայաստան վկայում են այն մաիսն, որ ամերիկացիները գիտակցում են Հայաստանի կարևորությունը Ռուսաստանի համար, Ռուսաստանից  բուն Հայաստանի կախվածության և ռուս-հայկական հարաբերություններում առկա խնդիրների մասին իրազեկվածության աստիճանը:

Առաջարկվող ֆինանսատնտեսական նախագծերը և ԱՄՆ պաշտոնական պատվիրակությունների  ընդգծված  ներկայացուցչական մակարդակն օբյեկտիվորեն աշխատում են ինչպես Հայաստանում ԱՄՆ ներկայության ամրապնդման, այնպես էլ հայ քաղաքական գործիչների, փորձագետների և հասարակայնության շրջանում նման ներկայության կողմնակիցների հիմնավորումներն ուժեղացնելու առումով: Դժվար է Միացյալ Նահանգներին մեղադրել նման մոտեցման համար. նրանք անում են այն, ինչն անհրաժեշտ են համարում սեփական շահերի առաջ մղման և աշխարհաքաղաքական մրցակցի թուլացման համար, ինչպիսին նրանք, անշուշտ, տեսնում են Ռուսաստանը:

Չեմ կարծում, թե Մոսկվան պետք է ինչ-որ կերպ լրջորեն մտահոգվի այդ նախաձեռնությունների առնչությամբ. դրանք կրում են մեկանգամյա բնույթ, թեև ներգրվում են Հայաստանում ԱՄՆ ազդեցության ավելի կուռ համակարգում: Ընդ որում, կարևոր է, որպեսզի Ռուսաստանը շարունակի որակապես և համակարգային զբաղվել ԵԱՏՄ շրջանակում այն նախագծերով, որոնք կան և պետք է հայտնվեն` Հայաստանի զարգացման շահերից ելնելով: Եթե դա լինի, Մոսկվան ստիպված չի լինի ամեն անգամ նյարդայնանալ այն առնչությամբ, թե ինչ են «այնտեղ մտահղացել ամերիկացիները՚:

 

Գնահատեք Արցախը՝ որպես ռուս-ամերիկյան ընդհանուր օրակարգի գործոններից մեկը: Ձեր կարծիքով, որքանո՞վ է համակարգված վերջին ժամանակներս ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների դիրքորոշումները՝ հատկապես հաշվի առնելով արդեն նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարությունը:  

 

Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի և ԱՄՆ միջև այլ հակասությունների ֆոնին Արցախի ուղղությամբ երկու երկրների միջև դիտվում է անհամեմատ ավելի կառուցողական փոխգործակցություն: 90-ական թվականներին Արցախը շատ պարամետրերով, ընդհանրապես, կարելի էր համարել այդ երկու երկրների «համագործակցության օազիս՚: Առանձին դիվանագետների հայտարարություները, նույնիսկ, այնպիսի բարձրաստիճան, ինչպիսին է ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, հասկանալի պատճառներով, միշտ ռեզոնանսային են: Ես հիշում եմ, թե ժամանակին ռուսաստանցի, ինչպես նաև հայաստանցի դիվանագետների և հասարակայնության շրջանում ինչպիսի քննադատական արձագանք հարուցեցին նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունները: Սակայն, պարտադիր չէ, որ դա նշանակի այդ հարցի նկատմամբ երկրի դիրքորոշման փոփոխություն: Թրամփի վարչակազմն առայժմ Արցախով, ի դեպ, ինչպես նաև շատ այլ հարցերով զբաղվում է «ավտոպիլոտով՚: Մասնավորապես, այս շաբաթ ընթացել են պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնականի պաշտոնի համար Ուես Միթչելի թեկնածության շուրջ դեռ առաջին լսումները: Այլ խոսքով, Միացյալ Նահանգներն առայժմ, նույնիսկ, ապարատային ռեսուրսներ չունի այդ հարցով լրջորեն զբաղվելու համար: Պետք է ինչ-որ ժամանակ սպասել: Դժբախտաբար, այնքան էլ շատ ժամանակ չկա` դատելով հակամարտության զարգացման այն բացասական միտումներից, որոնք դիտվում են վերջին ժամանակները:

 

Հարավային Կովկասով զբաղվող ռուս փորձագետներն ընդհանուր առմամբ 1994 թվականի ստատուս-քվոյի պահպանումը «սառեցված՚ վիճակում պահպանելը համարում են լավագույն սցենարը, ինչը համապատասխանում է Ռուսաստանի շահերին: Համաձա՞յն եք արդյոք դրան, և նման պայթունավտանգ վիճակի պահպանումը հարվածի տակ չի՞ դնի Ռուսաստանի շահերը:

 

Այն տեսակետը, որի համաձայն, 1994 թվականի ստատուս-քվոյի պահպանումը «սառեցված՚ վիճակում Ռուսաստանի շահերին համապատասխանող լավագույն սցենարն է, առկա է ռուսաստանցի, և ոչ միայն ռուսաստանցի, գործընկերների շրջանում: Ինձ թվում է, որ նման դիրքորոշման ակունքներն այն չեն, որ «սառեցումը՚ բռնկման միտում ունեցող «մարմրող՚ հակամարտության համադարման է: Այսօրվա դրությամբ մենք ունենք ձգձգված հակամարտություն, որը բարդացել է պատմական իրողությունների բերումով, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո մեկ քառորդ դարի ընթացքում համալրվել է նաև նույնականության, ազգայնականության լրացուցիչ գործոններով, տնտեսական ասպեկտներով: Իհարկե, հակամարտության վերսկսումը Ռուսաստանի շահերից չի բխում` ինչպիսի շահարկումներ էլ որ առաջ քաշվեն հակառակի օգտին: Խոսքը վերաբերում է նաև սահմանի մոտ լինելուն, այն հանգամանքին, որ այդ դեպքում Ռուսաստանը կբախվի մի շարք չափազանց տհաճ քաղաքական «երկընտրանքների՚, որոնցից մինչ օրս փորձել է խուսափել: Տեսանելի հեռանկարում այդ հիմնախնդրի քաղաքական կարգավորում չի դիտվում: Չի բացառվում, որ կառուցողական հարևանության հասնելու համար կպահանջվի մի քանի սերնդի փոխարինում: Միևնույն ժամանակ, պատերազմի վերսկսման առկա խնդիրը չի կարող «այդքան սպասել՚, այն պահանջում է անհապաղ լուծումներ: Այդ ֆոնին` «սառեցումը՚ ամենապակաս ընդունելի տարբերակներից առավել ցանկալին է: Դա  չպետք է նշանակի, թե հարկավոր է, պարզապես, խույս տալ այդ խնդրից, ինչ-որ ժամանակ մոռանալ դրա մասին: Հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում միլիոնավոր մարդիկ դրանով  ապրում են օրեցօր: Սակայն «սառեցումն՚   իրենից պետք է ներկայացնի հակամարտող կողմերի ռազմական զսպման մեխանիզմների մշակում` միաժամանակ, քաղաքական երկխոսության պահպանման, հնարավորության սահմաններում մշակութային կապերի հաստատման պայմաններում: Բացի այդ, պետք է անկեղծորեն խոստովանել, որ «սառեցումը՚ մեծապես փոխզիջումային տարբերակ է նաև միջնորդ պետություների համար: Լրջորեն լուծել Արցախի հիմնախնդիրը, կողմերի նկատմամբ ճնշում գործադրելով, հակամարտության գոտում «հողի վրա՚ քրտնաջան աշխատանքով` հակամարտող կողմերից առկա  դժվարությունների պայմաններում գնալ  փոխզիջումների, նշանակում է գիտակցաբար համաձայնել ներքաղաքական և միջազգային մեծ ռիսկերի: Ոչ ոք չի ցանկանում դա անել առկա պայմաններում, քանի որ ծախքերը չափազանց մեծ են, իսկ քաղաքական օգուտները, որքան էլ դա ցինիկաբար հնչի, ակնհայտ չեն:  

 

 

Սեպտեմբերի 18-ին Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին, հայտարարել էր, թե «խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու, և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը՚: ԱՄՆ-ից և Ֆրանսիայից հնչող գնահատականների համաձայն, բանակցությունների սեղանին գտնվող «մադրիդյան սկզբունքները», այսօր այլընտրանք չունեն: Արդյո՞ք արցախյան ինչ-որ տարածքների հանձնումն Ադրբեջանին, ինչպես նախատեսված է վերոհիշյալ սկզբունքներվ, բխում է Ռուսաստանի շահերից, և նոր պատերազմի կատալիզատոր չի՞ հանդիսանա:

 

Կարծում եմ, որ «Մադրիդյան սկզբունքների» անայլընտրանքայնության առնչությամբ ռուսական դիրքորոշումը հիմնականում համահունչ է ԱՄՆ և Ֆրանսիայի հնչեցրած դիրքորոշմանը: Միաժամանակ Մոսկվան ելնում է այն բանից, որ հակամարտության կարգավորման բանալին հակամարտության կողմերի միջև պայմանավորվածությունների հարթությունում է գտնվում: Այս առնչությամբ, եթե նախարար Նալբանդյանի առաջարկը, իրոք, այն քայլն է, որին պատրաստ է գնալ Հայաստանը, և որը կօգնի կողմերին մոտենալ խնդրի խաղաղ լուծմանը, պատճառ չեմ տեսնում, թե ինչու Ռուսաստանը չի կարող աջակցել դրանց: Եվ, ընդհակառակը, եթե նման քայլը խթանի ռազմական դիմակայության նոր ալիք, դա կհուզի Ռուսաստանին, բայց նույնիսկ այդ դեպքում՝ ակնհայտորեն ավելի քիչ, քան Հայաստանին ու Ադրբեջանին: Այս առումով հակամարտության կարգավորումը վերադառնում է ելման կետ: Բաքուն և Երևանը պետք է իրենք որոշեն միմյանց նկատմամբ իրենց զիջումների սամանները՝ առանց արտաքին խաղացողներին նայելու, ձևավորեն պայմաններ, որոնց դեպքում պատրաստ կլինեին գնալ այդ զիջումներին: Եթե դա տեղի չունենա, ներքաղաքական գործընթացները Հայաստանում և Ադրբջանում, Սուչկովի կանխատեսմամբ, կդրդեն երկու երկրների քաղաքական ընտրախավերին այդ ուղղությամբ արմատական քայլերի, ինչի արդյունքում հաղթողներ չեն լինի:

 

 

 

 

 

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան