Արմինֆո. ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամները ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան
Հյուրերը շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել Հայոց ցեղասպանության և Միացյալ Նահանգների մարդասիրական օգնության պատմության հետ: Շրջայցից հետո կոնգրեսականները գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: