Arminfo.info


 Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017 10:31
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի նախագահ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն  Արցախի բնակչության իրավունքների  վրա  որևէ  ազդեցություն  չպետք  է  ունենա

Հայաստանի նախագահ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն   Արցախի բնակչության իրավունքների  վրա  որևէ  ազդեցություն  չպետք  է  ունենա

Արմինֆո. Արդեն  տարիներ  շարունակ  հայատյացությունը  Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության  հիմնարար  և  բաղկացուցիչ  մաս:  Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ  Սերժ  Սարգսյանը  սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ  կենտրոնակայանում  Գլխավոր ասամբլեայի 72-րդ  նստաշրջանին իր ելույթում:

 

«Ես արդեն հինգերորդ անգամ եմ հանդես գալիս այս բարձր ամբիոնից և կրկին ստիպված եմ խոսել Լեռնային Ղարաբաղի  հակամարտության  մասին:  Կգերադասեի  խոսել  խաղաղության, առաջընթացի և համագործակցության  մասին,  սակայն,  ցավոք,  մենք այդ  փուլից դեռ շատ հեռու ենք: Ուստի, պարտքս եմ համարում  բացատրել,  թե  ինչու  ենք  այդքան  հեռու այդ բաղձալի հանգրվանից՚, - նշել է Հայաստանի նախագահը:

 

Նա հիշեցրել է, որ Արցախի  ժողովրդի  ինքնորոշման  պայքարի  նոր  փուլը  մեկնարկեց  գրեթե 30 տարի առաջ: «Ի պատասխան Արցախի  հայության  ինքնորոշման  անքակտելի  իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝  Ադրբեջանը  դիմեց ուժի կիրառման: Պաշտոնական  Բաքվի  այդ  քաղաքականության  գագաթնակետն  էին  Ադրբեջանի  հայ բնակչության  ջարդերը, էթնիկ զտումներն ու  զանգվածային տեղահանումները: Երբեմնի հայաբնակ ամբողջ շրջաններ հայաթափվեցին, իսկ Ադրբեջանի կառավարությունն էլ շարունակում է  հետևողականորեն ոչնչացնել  իր  վերահսկողության ներքո գտնվող  հայկական  հսկայական  մշակութային  և  հոգևոր  ժառանգությունը:

 

Ակնհայտ է, որ այդ պայմաններում Արցախի ժողովուրդն այլ ընտրություն չուներ, քան 

ինքնապաշտպանության դիմելը: 1992-1994  թվականների  ծանր  պատերազմը,  դրա  հետևանքները  և    այնուհետև  ծավալված  բանակցությունները Ադրբեջանի  համար  որևէ  դաս  չեղան:  Անցած  տարվա  ապրիլին  Ադրբեջանի  սանձազերծած  քառօրյա  պատերազմն ապացուցեց,  որ  Ադրբեջանը  շարունակում է  հետապնդել  Արցախի  ժողովրդին  բնաջնջելու իր նպատակը:

 

2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի 

զինված  ուժերը  կատարել  են պատերազմի  մի  շարք  հանցագործություններ քաղաքացիական բնակչության  և  ռազմագերիների  հանդեպ:  Այստեղ չեմ  կարող  չնշել,  որ նման վայրագություն կատարած մի զինծառայող արժանացավ պետական բարձր 

պարգևի: Այդ  պարգևը  նրան  տեսախցիկների  առջև  հանձնեց  անձամբ  Ադրբեջանի  նախագահը:

 

Արդեն տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական 

քաղաքականության հիմնարար  և  բաղկացուցիչ  մաս:  Այն  խորապես  արմատավորվել է  դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ  երկրի  երիտասարդ  սերնդի  մտածողությունը: Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում են ռասիզմի  և  այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչկառավարական կազմակերպություններ:

 

Այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն  ունի:  Այս  հարցում  ես  արտահայտում  եմ  ոչ միայն  Հայաստանի  և  Արցախի,  այլև  ողջ  աշխարհի հայության  միասնական  տեսակետը:  Այս  ուղերձը ես բերում  եմ  Երևանից,  որտեղ  այս  օրերին  կայանում  է  Հայաստան-սփյուռք համաժողովը: Բոլորը  պետք  է  գիտակցեն,  որ  այժմ  Ադրբեջանը  ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես  միջնադարյան  հետամնացության խորհրդանիշ է: Ադրբեջանը  չունի  իրավական  և  բարոյական  որևէ  հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը  երբեք  անկախ  Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները՚, - ընդգծել է ՀՀ նախագահը:

 

Նա հայտարարել է, որ Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական 

հասարակություն է: «Մեր ընդհանուր կարգախոսը և հանձնառությունը՝  «Ոչ ոք չպետք է անտեսվի»,  պետք  է  դառնա  Միավորված  ազգերի  այս  ընտանիքի գործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի  ժողովուրդը  երբեք չի մեկուսացվի կայուն զարգացման նպատակների իրականացումից:

Խորապես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն 

Արցախի բնակչության իրավունքների  վրա  որևէ  ազդեցություն  չպետք  է  ունենա։  Խոսքս առաջին հերթին յուրաքանչյուր մարդ էակի համար  անօտարելի  իրավունքի  մասին է: Խոսքս  կյանքի իրավունքի մասին է, հանրային կյանքը կազմակերպելու իրավունքի մասին է, սեփական իշխանությունը ազատ ձևավորելու իրավունքի մասին է, 

արտաքին  աշխարհի  հետ ազատ  հաղորդակցվելու  և բազմաթիվ  այլ  իրավունքների մասին է։ Հայաստանը  հետևողականորեն  նպաստել և նպաստելու է  Արցախի  ժողովրդի  կյանքի բարելավմանը,  նրա կայուն և ժողովրդավարական  զարգացմանը:  Ոչ ոք իրավունք  չունի  խոչընդոտելու  նշված  ուղղություններով իրականացվող  նախաձեռնություններին և ծրագրերին:  Արցախի  իրավական  կարգավիճակը,  իսկ ավելի ստույգ՝ միջազգային  իրավական  ճանաչման  բացակայությունը,  խոչընդոտ  չէ  այնտեղ ապրող կանանց և տղամարդկանց իրավունքների իրացման համար։

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում այլընտրանք չունի: Այժմ  այս  բարձր  ամբիոնից  ես  վերահաստատում  եմ  մեր  հանձնառությունն  այդ առումով: Միևնույն  ժամանակ,  բոլորը պետք է գիտակցեն,  որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է:  Այն  կարող է  լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ

ինքնորոշման միջոցով: Կարգավորման  ինչ  տարբերակի  էլ  հանգենք,  միևնույն է, Արցախի  Հանրապետությունը  չի  կարող  ունենալ  ավելի ցածր  կարգավիճակ  և վայելել  ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի  ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկարցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով: Մնացած  բոլոր  հարցերն  ածանցյալ են:  Մնացած  բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական և արդար լուծումը՝  խնդրի  կարգավորմանը  զուգահեռ՚, - հայտարարել է նախագահը:





Հոդվածներ նույն թեմայից
Սերժ Սարգսյան. մենք պատրաստակամ ենք ավելացնելու Լիբանանում՝ ՅՈՒՆԻՖԻԼ և Մալիում՝ ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում մեր մասնակցությունը:
 Չորեքշաբթի, 20 2017 Սեպտեմբերի 11:02

Արմինֆո.«Ցավոք, շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ Մերձավոր Արևելքում առկա անկայունությունը: Մենք մեծ ցավով ենք հետևում Սիրիայի ճգնաժամին և հումանիտար իրավիճակին, որից տուժում է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում նաև այդ երկրի հայ համայնքը՚, - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում իր ելույթում:

Սերժ Սարգսյան. Հայ-թուրքական արձանագրությունների  կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ
 Չորեքշաբթի, 20 2017 Սեպտեմբերի 10:55

Արմինֆո.Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իր ելույթում երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրներին:

Էրդողանը կոչ է արել ավելի շատ ջանք գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
 Չորեքշաբթի, 20 2017 Սեպտեմբերի 10:32

Արմինֆո. «Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը Հարավային Կովկասում խաղաղության հասնելու գլխավոր պայմանն է՚, - հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի ամբիոնից:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
 Երեքշաբթի, 19 2017 Սեպտեմբերի 12:16

Արմինֆո.Նախագահ Սերժ Սարգսյանն  աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Մուլտի Վելնես" մարզահամալիրը դատական կարգով կվիճարկի վարձակալության համաձայնագիրը վաղաժամկետ դադարեցնելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշումը
Ավետիք Չալաբյան. Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ ինտեգրվել թյուրքական աշխարհին, թե կառուցել ազգային պետություն՝ հենվելով Ռուսաստանի և այլ դաշնակիցների աջակցության վրաԱվետիք Չալաբյան. Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ ինտեգրվել թյուրքական աշխարհին, թե կառուցել ազգային պետություն՝ հենվելով Ռուսաստանի և այլ դաշնակիցների աջակցության վրա
Երևանում կայացել է Անիի կամրջի վերականգնման շուրջ հայ-թուրքական երկրորդ հանդիպումըԵրևանում կայացել է Անիի կամրջի վերականգնման շուրջ հայ-թուրքական երկրորդ հանդիպումը
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է քաղաքացիներին բնակարանների վարձակալության հետ կապված խարդախությունների աճի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է քաղաքացիներին բնակարանների վարձակալության հետ կապված խարդախությունների աճի մասին
Արգենտինայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման արարողությունը։Արգենտինայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման արարողությունը։
ՀՀ-ն և ԱՄՆ-ն քննարկում են հանրապետությունը միջազգային տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի համակարգին ինտեգրելու հեռանկարները. Արտաքին գործերի նախարարությունՀՀ-ն և ԱՄՆ-ն քննարկում են հանրապետությունը միջազգային տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի համակարգին ինտեգրելու հեռանկարները. Արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի ներքին գործերի փոխնախարարը երկկողմ հարցեր է քննարկել JICA գրասենյակի ներկայացուցչի հետՀայաստանի ներքին գործերի փոխնախարարը երկկողմ հարցեր է քննարկել JICA գրասենյակի ներկայացուցչի հետ
Ընդդիմության ներկայացուցիչների դեմ գործում է ոչ թե օրենքը, այլ մեկ անձի ցանկությունը՝ Լևոն ՔոչարյանԸնդդիմության ներկայացուցիչների դեմ գործում է ոչ թե օրենքը, այլ մեկ անձի ցանկությունը՝ Լևոն Քոչարյան
Մոտ 11,000 առաջին կուրսի ուսանողներ կսկսեն սովորել Հայաստանի համալսարաններում 2026 թվականի սեպտեմբերից սկսած։Մոտ 11,000 առաջին կուրսի ուսանողներ կսկսեն սովորել Հայաստանի համալսարաններում 2026 թվականի սեպտեմբերից սկսած։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկատվություն է տրամադրել Հանրապետությունում Պետդումայի ընտրություններում քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերի վերաբերյալՀայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկատվություն է տրամադրել Հանրապետությունում Պետդումայի ընտրություններում քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերի վերաբերյալ
Տարվա առաջին կիսամյակում Սյունիքում հանցագործությունների թիվը նվազել է 6%-ովՏարվա առաջին կիսամյակում Սյունիքում հանցագործությունների թիվը նվազել է 6%-ով
Իսրայելի կառավարությունը պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկի Երուսաղեմում հայերի վրա հարձակումները դադարեցնելու համար. նախկին պատգամավորԻսրայելի կառավարությունը պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկի Երուսաղեմում հայերի վրա հարձակումները դադարեցնելու համար. նախկին պատգամավոր
Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական նամակներ ստանալ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբՆիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական նամակներ ստանալ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
Հիքմեթ Հաջիև. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը շարունակվում էՀիքմեթ Հաջիև. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը շարունակվում է
Ռոբերտ Ամստերդամ. սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է Հայաստանի ապագային և անվտանգությանըՌոբերտ Ամստերդամ. սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է Հայաստանի ապագային և անվտանգությանը
«Արցախ» միությունը ողջունել է Կորսիկայի վեհաժողովի կողմից Արցախին աջակցող և հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող բանաձևի ընդունումը«Արցախ» միությունը ողջունել է Կորսիկայի վեհաժողովի կողմից Արցախին աջակցող և հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող բանաձևի ընդունումը
Ջեյհուն Բայրամով. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվումՋեյհուն Բայրամով. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
Հայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահՀայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ
Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը
Լեմկինի ինստիտուտն աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանըԼեմկինի ինստիտուտն աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը
Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել հողատարածքների ապօրինի օտարման համարԵրևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել հողատարածքների ապօրինի օտարման համար
ՀՀ Ազգային ժողովը և Ուկրաինայի Գերագույն Ռադան կհամագործակցենՀՀ Ազգային ժողովը և Ուկրաինայի Գերագույն Ռադան կհամագործակցեն
Սամվել Կարապետյան. Ռուսական սահմանափակումները վնասում են Հայաստանին, իսկ դրանցից օգուտ է ստանում ՓաշինյանըՍամվել Կարապետյան. Ռուսական սահմանափակումները վնասում են Հայաստանին, իսկ դրանցից օգուտ է ստանում Փաշինյանը
Սամվել Կարապետյան.Սամվել Կարապետյան."Մենք անում ենք այն ամենը, ինչը կարող է օրինական ճանապարհով Փաշինյանին զրկել իշխանությունից"
Սամվել Կարապետյան. Սամվել Կարապետյան. "Ես զբաղվել եմ, զբաղվում եմ և զբաղվելու եմ բարեգործությամբ"
  Ընդդիմադիր պատգամավոր․ Հայաստանի իշխանությունները, ազգայնացնելով ձեռնարկությունները, գնում են կոմունիզմի ճանապարհով  Ընդդիմադիր պատգամավոր․ Հայաստանի իշխանությունները, ազգայնացնելով ձեռնարկությունները, գնում են կոմունիզմի ճանապարհով
Ռահմոն․ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմամբՌահմոն․ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմամբ
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ
Նարեկ Կարապետյան. հարցը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ սահմանադրությունը, Բաքվում չէ, որ պետք է որոշենՆարեկ Կարապետյան. հարցը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ սահմանադրությունը, Բաքվում չէ, որ պետք է որոշեն
Քաղաքացիական դատարանը քննության է ընդունել «Միասնության թևեր» կուսակցության անդամի կողմից Հայաստանի վարչապետի դեմ ներկայացված հայցըՔաղաքացիական դատարանը քննության է ընդունել «Միասնության թևեր» կուսակցության անդամի կողմից Հայաստանի վարչապետի դեմ ներկայացված հայցը
ՀՑԹԻ նախկին տնօրենը հրապարակել է հանցագործության մասին զեկույց՝ Հայաստանի կառավարության կողմից վիճահարույց լոնդոնյան արտեֆակտի գնումից հետոՀՑԹԻ նախկին տնօրենը հրապարակել է հանցագործության մասին զեկույց՝ Հայաստանի կառավարության կողմից վիճահարույց լոնդոնյան արտեֆակտի գնումից հետո
Սանաե Տակաիչի. Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործումՍանաե Տակաիչի. Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործում
Հայաստանի Սիսիանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի Սիսիանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի ՀայաստանԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան
Քննչական կոմիտեն շարունակում է «Մուլտի Տրանսպորտ» ընկերության կողմից հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործի քննությունըՔննչական կոմիտեն շարունակում է «Մուլտի Տրանսպորտ» ընկերության կողմից հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործի քննությունը
«Առինջ» առևտրի կենտրոնի նախկին ղեկավարը ձերբակալվել է, իսկ գործող ղեկավարը՝ տնային կալանքի տակ«Առինջ» առևտրի կենտրոնի նախկին ղեկավարը ձերբակալվել է, իսկ գործող ղեկավարը՝ տնային կալանքի տակ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին վերանշանակման կապակցությամբՈւկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին վերանշանակման կապակցությամբ
Արդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիսԱրդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիս
Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարինՆիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարին
Ընդդիմադիր. Չի կարելի հույսը դնել տրամաբանության վրա, երբ պաշտոնյան պետք է ստանա պատշաճ աշխատավարձ, իսկ քաղաքացին զրկված է այդ հնարավորությունիցԸնդդիմադիր. Չի կարելի հույսը դնել տրամաբանության վրա, երբ պաշտոնյան պետք է ստանա պատշաճ աշխատավարձ, իսկ քաղաքացին զրկված է այդ հնարավորությունից
MyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններMyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններ
Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին
ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, ասում է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչըՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, ասում է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը
Քրեական գործ է հարուցվել իշխող կուսակցության Ազգային ժողովի պատգամավորի եղբոր նկատմամբՔրեական գործ է հարուցվել իշխող կուսակցության Ազգային ժողովի պատգամավորի եղբոր նկատմամբ
Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերի մասինՆերքին գործերի նախարարությունը հաղորդել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերի մասին
Շավարշ Արամյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրու ավագանու կազմում։Շավարշ Արամյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրու ավագանու կազմում։
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասինՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասին
ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում 
ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը 
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
Նարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերներըՆարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերները
"Գութան" փառատոնն այս տարի նվիրված կլինի Գագիկ Գինոսյանի 60-ամյակին
Դավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմըԴավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմը
Վերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն էՎերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է
Սյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամՍյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասինՀակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿ
Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ "Ուժեղ Հայաստանը" դրանցից չի հրաժարվել
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական