Արմինֆո. Եթե ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ սկսվի, և անհնար կլինի այն միանգամից դադարեցնել, Հայաստանը կճանաչի Արցախը: Այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ եթե Հայաստանն իմանար, որ բոլոր խնդիրները կարող են լուծվել Արցախի ճանաչմամբ, ապա դա վաղուց կաներ: «Մենք մտադիր ենք շարունակել բանակցություններն այնքան ժամանակ, որքան հնարավոր է, պատերազմը ոչ մի խնդիր չի լուծում: Սակայն, հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերն ավելի կոշտ պատասխան կստանան, իսկ այդ մասին գիտեն Բաքվում», - ասել է նախարարը: