Արմինֆո. «Չնայած մեր բարի կամքին, բոլոր միջազգային գործընկերների կողմից բարձր գնահատված քաղաքական խիզախությանը՝ Թուրքիան հրաժարվեց կյանքի կոչել 2009 թվականին ստորագրված Ցյուրիխյան երկու արձանագրությունները: Ավելին, փորձեց Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ ևս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելը այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում՚, - հայտարարել է ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը՚, - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանն իր ելույթում:
Նախագահը հիշեցրել է, որ 2015 թվականի փետրվարի 16-ին հետ կանչեց ստորագրված արձանագրություններն Ազգային ժողովի օրակարգից: «Նույն տարում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ես արդեն հայտարարել եմ այս հարցի առնչությամբ Հայաստանի վերջին խոսքը և այդ իմ դիրքորոշումը չի փոխվել՚, - նշել է Ս.Սարգսյանը:
«Տեսնելով Թուրքիայի շարունակական ուրացումը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին դարձավ պարզապես արհամարհանք ժամանակակից քաղաքակրթության արժեքների նկատմամբ, կարծում եմ, միջազգային հանրությունը և հայկական սփյուռքը այլևս պետք է հետամուտ լինեն նոր ռազմավարության:
Աշխարհի շատ առաջատար երկրներ արդեն իսկ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Այս երկրներում ապրող մեր հայրենակիցները կարող են հպարտությամբ հռչակել իրենց հաղթանակը, և այդ հպարտությամբ կարող ենք աշխատել այդ երկրների հետ նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ՚, - ընդգծել է նա:
Հայաստանի ղեկավարի համոզմամբ, արդի աշխարհի փոփոխությունների համատեքստում մենք պետք է նորովի դիտարկենք մեր սփյուռքի «փափուկ ուժը» և հանրային դիվանագիտության կարողությունները՝ պաշտոնական դիվանագիտությունը առավել զորացնելու համար: «Հայաստանի նորընտիր Ազգային ժողովին ուղղված իմ ուղերձում արդեն ներկայացրել եմ խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբունքների ներդրման կարևորությունը, որը, անշուշտ, ավելի զորեղ կդառնա սփյուռքի անհատների և կառույցների աջակցությամբ՚, - հայտարարել է նախագահը: