Արմինֆո.Ազգային համախմբումը պետք է բարձր լինի առանձին շահերից և նպատակահարմարություններից, հայտարարել է ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը` Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի բացմանը:
Նրա ասելով, երբեք, ոչ մի պատճառով չի կարելի է երես թեքել Հայրենիքինց, նույնիսկ` ձախողված գործի կամ անարդարության պատճառով: Նրա ասելով, մենք բոլորս զինվորն ու ծառան ենք Հայրենիքի, որը պետք է սիրենք անվերապահորեն:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսոկոպոսն, իր հերթին, նշել է, որ Սփյուռքը պետք է ակտիվություն դրսևորի ղարաբաղյան կարգավորման գործում, հատկապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա): Նա ընդսմին նշել է, որ Ադրբեջանը հաճախ արտասահմանում իր շահերն առաջ է մղում խոշոր կաշառքնեռրի ճանապարհով: Արքեպիսկոպոսը նաև Սփյուռքին կոչ է արել աշխուժացնել ներդրումներն Արցախի տնտեսությունում:
Նշենք, որ Երևանում սկսված Հայաստան-Սփյուռք եռօրյա համաժողովին մասնակցում է 1500 մարդ աշխարհի 70 երկրներից:
Արմինֆո. Երևանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը` «Փոխադարձ վստահություն, միասնություն և պատասխանատվություն» խորագրով: