Արմինֆո. Երևանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը` «Փոխադարձ վստահություն, միասնություն և պատասխանատվություն» խորագրով:
Համաժողովն անցկացվում է մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման ևէ «Էրեբունի-Երևան-2800՚ տոնի նախաշեմին: Համաժողովին մասնակցում են Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, Սփյուռքի ականավոր ներկայացուցիչներ, փորձագետներ Հայաստանից և Արցախից: Համաժողովի շշրջանակում առաջին անգամ Հայաստան է ժամանել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը: Հայաստանում է նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայցուցչական պատվիրակությունը:
Զեկույցներով հանդես կգան Բելգիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Արգենտինայի, Լիբանանի, Պորտուգալիայի, Կանադայի, Իրանի, Ռումինիայի, ԱՄԷ և Սիրիայի սփյուռքահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի բացման արարողությանը ելույթ կունենան Հայաստանի և Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ու սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովի օրակարգում ներառված են նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյկանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանի ելույթները:
Համաժողովի աշխատանքում առաջին անգամ առանձնացվել է չորս հիմնական ուղղություն` «Հայաստանի զարգացման հիմնական խնդիրները՚, «Հայաստանի պաշտպանական քաղաքականության առանձնահատկություններն արդի մարտահրավերների պայմաններում՚, «Արտաքին քաղաքականության օրակարգը՚ և «Հայապահպանության հիմնական խնդիրները՚: Այդ ուղղություններով աշխատանքի կազմակերպման համար ընտրվել են պատասխանատու գերատեսչությունները` Պաշտպանության նախարարությունը, Արտգործնախարարությունը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը և Սփյուռքի նախարարությունը:
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում իրենց ձեռքբերումները կներկայացնեն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև գինիներ, կոնյակ և տեքստիլ արտադրողները: Իր տնտեսական և մշակութային նվաճումները կներկայացնի նաև Արցախը:
Արմինֆո. Ադրբեջանական դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել է երեք տարվա ազատազրկման, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված