
Արմինֆո.Այսօրվա դրությամբ ոչ մի լուրջ խոչընդոտ չկա Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման համար: Սեպտեմբերի 13-ին այդ մասին հայտարարել է «Կովկաս՚ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Փաստաթուղթը պատրաստ է ստորագրման, այլապես չէր նախաստորագրվի: ԵՄ համաձայնություն է տվել, հայկական կողմից նույնպես խոչընդոտներ չեն դիտվում: Մեծ է նոյեմբերին Բրյուսելում համաձայնագրի ստորագրման հավանականությունը՚, - ասել է փորձագետը:
Քաղաքագետը նշել է, որ ներքաղաքական տեսանկյունից փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի: «Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական նշանակությանը, ապա այդ փաստաթուղթը կարգավորելու է Հայաստան-ԵՄ հարաբերությունները, նախորդ համաձայնագիրը շատ է հնացել: Սակայն պետք չէ գերագնահատել այդ փաստաթղթի նշանակությունը, քանի որ դրա ստորագրումից հետո աշխարհը չի շրջվելու: Երեք երկրներ` Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան, արդեն ստորագրել են համաձայնագիրը, և, ինչպես հայտնի է, նրանք կտրուկ Շվեյցարիայի չեն վերածվել: Դա կլինի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված ինչ-որ քայլ՚, - ասել է փորձագետը:
Իսկանդարյանը նաև համոզված է, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամությունը խոչընդոտներ չի ստեղծի այդ փաստաթղթի ստորագրման համար: Քաղաքագետը հիշեցրել է, որ նոր համաձայնագիրը մշակվել է հնի (ասոցացման համաձայնագիր – խմբ.) հիման վրա, և դրանում հաշվի են առնված այն հակասությունները, որոնք կային 2013 թվականին` այն բանից հետո, երբ Երևանում ԵԱՏՄ անդամակցության որոշում կայացրեցին:
Պատասխանելով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուսր գալու հավանականությանն առնչվող հարցին` քաղաքագետը նշել է, թե բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից: «Հասկանալի է նաև «մեդիա-պղպջակի՚ իմաստը: Մի շարք հանգամանքների արդյունքում խորհրդարանում հայտնված փոքրամասնական կուսակցությունները,, որոնք ունեն փոքր ընտրական ռեսուրս, պետք է ընտրողների հասանելիություն ունենան: Եվ դա հասանելիության այդպիսի գրոծիքներից մեկն է` հասարակության շրջանում բուռն արձագանք հարուցող հարցերի բարձրացում, և դրանով իսկ գրավում են ընտրողի ուշադրությունը՚, - եզրափակել է Իսկանդարյանը: