


Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-ից 13-ը ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում մասնակցում է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնությանը նվիրված բարձրաստիճան համաժողովին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի ընթացքում փոխնախարար Արտակ Զաքարյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և առաջիկա ծրագրերին:


