Արմինֆո. Անելիք Բանկը ամբողջությամբ տեղաբաշխել է իր անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի չորրորդ տրանշը՝ նախապես սահմանված ժամկետից շուտ։ Պարտատոմսերը ձեռք են բերել և՛ ֆիզիկական և՛ իրավաբանական անձինք` ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Պարտատոմսերի ամեն նոր թողարկման հետ մենք հաճախորդների հետաքրքրվածության և պահանջարկի ծավալների աճի մեծ տենդենց ենք արձանագրում, ինչը փաստում է Բանկի հանդեպ մեծ վստահության և մեր երկրում համեմատաբար նոր ներդրումային գործիքների հանդեպ հետաքրքրվածության աճի մասին»,- ասել է Անելիք Բանկի Վարչության նախագահի ժ/պ, Ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Բանկի պարտատոմսերի 4-րդ թողարկումը՝ ընդհանուր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով 5.75% տարեկան տոկոսադրույքով, 2 տարի շրջանառությամբ և 6-ամսյա ժամկետով տոկոսների վճարման պարբերականությամբ էր:
Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում շրջանառվում են Անելիք Բանկի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի չորս թողարկումները`երեք դոլարային (յուրաքանչյուրը 5 մլն դոլար) և մեկ դրամային (1 մլրդ դրամ) ծավալներով: Առաջին տրանշը (դոլարային) Անելիք Բանկն իր պատմության մեջ առաջին անգամ թողարկեց 2016 թվականի դեկտեմբերին: Դրանց տարեկան եկամտաբերությունը կազմում է 6.5%, շրջանառության ժամկետը` 2 տարի: Ցուցակումը ֆոնդային բորսայում առաջին թողարկումն անցավ 2017-ի հունվարի 20-ին և շրջանառվում են Abond հիմնական ցուցակում: Երրորդ թողարկումը, ՀՀ դրամով, որը թողարկվել է այս տարվա մարտի 15-ին, որի առաջնային տեղաբաշխումն ավարտվել է ապրիլի 12-ին, ֆոնդային բորսայում սկսեց շրջանառվել 2017-ի ապրիլի 27-ից:
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):
Արմինֆո. ՌԴ Կենտրոնական Բանկի կողմից ռուսական «Անելիք Ռուե ՍՊԸ լիցենզիան հետ կանչելու փաստը ոչ մի կերպ չի անդրադառնում հայաստանյան «Անելիք Բանկե ՓԲԸ գործունեությանը:
Արմինֆո. Անելիք Բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավել է դիրքերը և ներառվում է առաջատար հնգյակում , արդեն նաև ըստ ստացված շահույթի մեծության՝ 2,4 մլրդ ՀՀ դրամ։ Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Արմինֆո.Անելիք Բանկը շուկա է դուրս բերում կորպորատիվ հաճախորդների վարկավորման բոլորովին նոր պրոդուկտ, որի շրջանակներում տոկոսադրույքը կձևավորեն պոտենցիալ վարկառուները: Այս մասին հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ-կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյանը:
Արմինֆո. Անելիք Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղն իր հաճախորդներին կշարունակի մատուցել բանկային ծառայություններ արդեն նոր հասցեով: Մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 17/1 հասցեում, որին ներկա են եղել Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Բանկի հաճախորդներ, գործընկերներ ու բարձրաստիճան հյուրեր: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Արմինֆո. Սույն թվականի հունիսի 29-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր պարտատոմսերի չորրորդ՝ դոլարային տրանշը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Բանկի պարտատոմսերի 4-րդ թողարկումը ներառելու է 50,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.75% տարեկան տոկոսադրույքով եւ 2 տարի շրջանառության ժամկետով, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ: Չորրորդ թողարկման ծավալը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար:
Արմինֆո.Անելիք Բանկը թողարկել է ընդլայնված ձևաչափով «Հոգատար» կենսաթոշակային քարտը: ԱՅս մասին հունիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Արմինֆո.2017թ.-ի հունիսի 13-ին «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Արմինֆո.Անելիք Բանկի երկրորդ թողարկման անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերը ամբողջությամբ տեղաբաշխվել են մայիսի 29-ին՝ նախապես սահմանված ժամկետից շուտ։ Պարտատոմսերը ձեռք են բերել և՛ ֆիզիկական և՛ իրավաբանական անձինք` ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, թողարկումն արդեն ներկայացվել է ցուցակագրման գործընթացին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում:
Արմինֆո.Անելիք Բանկը միջազգային համագործակցության շրջանակներում միացել է Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիային (Bankers' Association for Finance and Trade): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, դա պայմանավորված էր միջազգային համագործակցության զարգացման թելադրանքով:
Արմինֆո.«Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցները մասնակցել են «Կրկին դարձնենք Հայաստանը մաքուր» (Make Armenia Clean Again) խորագրի ներքո սույն թվականի ապրիլի 29-ին կազմակերպված շաբաթօրյակին:
Արմինֆո. Անելիք Բանկը գործարկել է նոր անհատական աշխատավարձային քարտեր (ArCa Classic, Visa Electron, Visa Classic, Visa Gold և Visa Platinum)`հատուկ պայմաններով և սակագներով:
Արմինֆո.2017թ.-ի ապրիլի 27-ին «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից, Բանկի դրամային պարտատոմսերով թույլատրվել են հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: