Արմինֆո. Սեպտեմբերի 10-ին Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել խումբ մարդկանց միջև: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկն նստացել է մարմնական վնասվածքներ, կան ձերբակալվածներ:
Դեպքի վայր ժամանակ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են գետնին ընկած 26-ամյա ռուսաստանցի Յուրի Նիկոլաևին: Այնուհետև ախտորոշվել է, որ Նիկոլաևն ստացել է ուղեղի ցնցում:
Ինչպես հայտնու մեն Հայաստանի իրավապահ մարմինները, ծեծկռտուքը տեղի է ունեցել Ռուսաստանի քաղաքացիների միջև`22-ամյա Վիկտոր Յուդինի, 23-ամյա Վլադիսլավ Կրովսկու, 23-ամյա Յուրի Նիկոլաևի և 26-ամյա Նուրսուլլուզ Գիզատուլաևի միջև:
Ինչպես պարզվել է, միջադեպի մասնակիցները հանդիսանում են Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի ծառայողներ:
Արմինֆո. Հայաստանի ոստիկանությունը որոնում է Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Դմիտրի Լոշմանովին` որպես անհետ կորած: ԱրմԻնֆո-ին այդ մասին հաղորդել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: