


Արմինֆո.Հայաստանին դեռ ոչ ոք ավելի լավ պայմաններ չի ներկայացրել համագործակցության համար, ավելի մեծ ներդրումներ, քան Եվրասիական տնտեսական միության երկրները: Լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով «Ելք» ընդդիմադիր դաշինքի նախաձեռնությանը` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին:
«Հնարավոր է, որ մենք արդյունավետ չենք օգտագործում ԵԱՏՄ-ից մեզ ընձեռված հնարավորություններից: Դա 200 միլիոնանոց շուկա է: Անհրաժեշտ է քննարկել արդյունավետ համագործակցության ուղիները, անհնար բան չկա, մենք պետք է ամեն ինչ լավ կշռադատել, այլ ոչ թե տաք գլխով կայացնել որոշումներ», - ասել է Ծառուկյանը:
Նշենք, որ օրերս «Ելք» ընդդիմադիր դաշինքը Հայաստանի Ազգային ժողովին ներկայացրեց «ԵԱՏՆ-ից Հայաստանի դուրս գալու մասին» օրենքի նախագիծը:


