Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: Այդ մասին հաղորդել է «Ազերթաջը՚` վկայակոչելով նախագահի օգնական Ալի Գասանովին: Վերջինի հավաստմամբ, Լապշինն ազատվել է Ադրբեջանում պատժի հետագա կրումից և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կարտահանձնվի Իսրայել: Գասանովի ասելով, Լապշինի ազատման և արտահանձնման հարցը վաղուց էր քննարկվում երկու պետությունների համապաատսխան մարմինների միջև:
Նա նաև հաղորդել է, որ նախօրեին Լապշինն ինքնասպանության փորձ է կատարել կալանավայրում, քանի որ Իսրայելի պաշտոնական անձինք ձգձգում էին նրա արտահանձնման ընթացակարգը: Լապշինին անհրաժեշտ բուժօգնություն է տրամադրվել, և այժմ նա բուժումը շարունակում է բժիշկնեի վերահսկողության ներքո: Գասանովի հավաստմամբ, Լապշինի արտահանձնման հարցով զբաղվում են Ադրբեջանի ԱԳՆ-ն և Իսրայելի դեսպանությունը:
Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանում երեք տրավա ազատազրկման էր դատապարտվել: Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ միջագգային հետախուզում էին հայտարարել` Արցախ այցելելուց հետո: Լապշինին ձերբակալել էին Բելառուսում և արտահանձնել Բաքու: