Arminfo.info


 Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2017 18:07
Մարիաննա Մկրտչյան

Մոսկվայում տեղի ունեցավ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը

Մոսկվայում տեղի ունեցավ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը

Արմինֆո.Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից, եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին:

 

Հանդիպման ընթացքում Գարեգին Բ-ն, մասնավորապես, ասել է.

Ձերդ Սրբություն, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարք,

Հարգարժան շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադե, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ,

Ողջունում ենք Ձեզ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հերթական այս հանդիպմանը, որը հնարավոր դարձավ մեր հոգևոր եղբայր ի Քրիստոս Կիրիլ պատրիարքի միջնորդական հետևողական ջանքերի շնորհիվ: Վեց տարի է անցել այս ձևաչափով մեր վերջին հանդիպումից, որը տեղի ունեցավ Երևանում 2011 թ. նոյեմբերին՝ գումարված ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության ժողովի առիթով:

Մեր ժողովուրդների կյանքում բաղձալի խաղաղության հաստատման հույսով ենք մեր քայլերն ուղղում այս հանդիպումներին` քննարկելու ուղիները, որոնցով հոգևոր առաջնորդներս կարող ենք նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

Այսօր, ցավոք, զգալի չեն ներդրվող ջանքերի արդյունքները, սակայն շատ ավելի մեծ և առարկայական են մեր ժողովուրդների սպասումները խաղաղ համակեցության այս փնտրտուքի մեջ:

 

Այս առումով դրական արդյունքներ ենք ակնկալում ժամանակ առ ժամանակ կազմակերպվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԱԳՆ նախարարների հանդիպումներից ու բանակցային ողջ գործընթացից:

 

Հակառակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում կատարվող հայտարարությունների, հոգևոր առաջնորդներիս կոչերի և պատգամների, այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարված մնալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհվել զինվորներ և երբեմն նաև սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ: Հատկապես մտահոգիչ ենք համարում քաղաքացիական բնակչության թիկունքում պատսպարվելու և այն միտումնավոր թիրախի վերածելու դեպքերը:

Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինության վերաբերյալ հայտարարությունները: Այս ամենը մեծապես վտանգում է փոխվստահության և փոխըմբռնողության ոգու մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը և, սասանելով արդեն իսկ փխրուն հրադադարը, վերափոխում հակամարտության ուժգնացման մի նոր իրողության, որին ականատես դարձանք 2016 թվականի ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ամենքիս հայտնի է այդ օրերի ժամանակագրությունը, փաստագրված նաև միջազգային հանրության կողմից, մարտի դաշտում զոհված զինվորների, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ կատարված խոշտանգումները, վայրագություններն ու բռնությունները, պատճառված կորուստներն ու ավերները:

 

Մտաբերելով այս դեպքերը` բնական հարց է ծագում` ինչպե՞ս կարող են պահպանվել իրավիճակի կայունությունը ու խաղաղությունը, երբ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը միակողմանի են: Ինչպե՞ս կարող ենք հասնել խաղաղության, երբ ջանք և միջոց չի խնայվում բոլոր հնարավոր և անհնարին ճանապարհներով սեփական բնակչության մեջ ատելություն ու թշնամանք սերմանելու հարևան հայ ժողովրդի նկատմամբ, իսկ հայկական կողմի և միջազգային հանրության արդարացի և օբյեկտիվ գնահատականները հակադարձելու անհիմն մեղադրանքներով:

 

Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ինչպես և` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` բացառապես բանակցությունների միջոցով: Այլընտրանք չունի նաև Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ և անկախ կյանքը:

Այսօր հրամայական է, որ կամք և հանձնառություն դրսևորվի` հիմնախնդրի լուծումը փնտրելու միմիայն բանակցային հարթության մեջ և կասեցնելու հրադադարի խախտման դրսևորումները, սահմաններից հեռացնելու դիպուկահարներին, դադարեցնելու անդադար գնդակոծումները և այլևս պատճառ չդառնալու հրադադարի պայմաններում ընտանիքների դժբախտացման` անվտանգ պահելով մեր զինվորագրված զավակների կյանքը: Յուրաքանչյուր փամփուշտ, որ արձակվում է Աստծո արարածի դեմ, նաև Աստծո դեմ է:

Այստեղ ենք մենք տեսնում մեր` հոգևոր առաջնորդներիս առաքելությունը` հորդորելու և պատգամելու, մեր լծակիցների հետ մեկտեղ ձևավորելու այն գիտակցությունը և փոխըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտը, որոնց պայմաններում հնարավոր պիտի դառնա հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացումը: Միևնույն ժամանակ մեր հանապազ հորդորը պետք է բերենք զինվորականներին պահպանելու հրադադարը և խուսափելու սադրանքներից:

 

Մենք մեծապես կարևորում ենք միջազգային հանրության դերակատարությունը, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը հակամարտության շփման գծում վերահսկողական մեխանիզմների կիրառման և սահմանային միջադեպերի հետաքննության հարցում: Մեր երախտագիտությունն ենք հայտնում Կիրիլ Ա Պատրիարքին և Ռուս Ուղղափառ Եկեղեցուն՝ հակամարտության առաջին իսկ օրվանից դրսևորած սրտացավության և միջնորդական ջանքերի համար,

Աստծուն հաճելի են արդարության և խաղաղության ճանապարհներով ընթացողները, որովհետև այդտեղ է Նրա սերն ու օրհնությունը, հովանին ու ողորմությունը, ինչպես Ս. Գիրքն է ասում. «Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակ. Գ 18): Ուստի մեկտեղենք մեր ջանքերը ու միասնաբար ընթանանք այդ ճանապարհներով: Այս գործընթացի մեջ պատասխանատվություն ունենք ամենքս:

 

Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Բարձրյալն Աստված և հայցում, որ օրհնի և արդյունավորի բոլոր անհատների, հասարակական կառույցների ու կազմակերպությունների այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են ազգամիջյան հարաբերությունների վերականգնմանը, համերաշխության զորացմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Թող Բարձրյալի օրհնությամբ աշխարհում և մեր ժողովուրդների կյանքում միշտ գերակայի հաշտության ոգին և պտղաբերի փոխըմբռնումն ու բարի կամեցողությունը: Շնորհակալություն այս հանդիպման համար»,-եզրափակել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստան գալը երբեք ուշ չէ. AVC կազմակերպությունն ու Հայաստան գալը երբեք ուշ չէ. AVC կազմակերպությունն ու "Վերադարձ Հայաստան" հիմնադրամն աջակցում են կենսաթոշակառուների հայրենադարձմանը
Տիգրան Հակոբյան. Հեռուստառադիոհեռարձակման ոլորտի օրենսդրական դաշտը թույլ է տալիս Հայաստանը դարձնել տեղեկատվական պատերազմների թատերաբեմՏիգրան Հակոբյան. Հեռուստառադիոհեռարձակման ոլորտի օրենսդրական դաշտը թույլ է տալիս Հայաստանը դարձնել տեղեկատվական պատերազմների թատերաբեմ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Կիպրոսում էՀայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Կիպրոսում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի արդյունքներըՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի արդյունքները
ՔԿ. 2020թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ ձերբակալվել է ևս 9 անձՔԿ. 2020թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ ձերբակալվել է ևս 9 անձ
Ոչինչ չի կարելի ուժով լուծել. Իրանի դեսպանը՝ Սյունիքով միջանցք ստանալու ադրբեջանաթուրքական տանդեմի փորձերի մասինՈչինչ չի կարելի ուժով լուծել. Իրանի դեսպանը՝ Սյունիքով միջանցք ստանալու ադրբեջանաթուրքական տանդեմի փորձերի մասին
Իրանը կրկին հանդես է եկել Հարավային Կովկասում կապերի ապաշրջափակման օգտին՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունըԻրանը կրկին հանդես է եկել Հարավային Կովկասում կապերի ապաշրջափակման օգտին՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը
Արցախի թեմի առաջնորդը նշել է երկու առանցքային պայման հայերի Արցախ վերադարձի համարԱրցախի թեմի առաջնորդը նշել է երկու առանցքային պայման հայերի Արցախ վերադարձի համար
Երևանում արձագանքել են Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային նկրտումներինԵրևանում արձագանքել են Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային նկրտումներին
Հայաստանի կառավարությունն Հայաստանի կառավարությունն "աննպատակահարմար" է համարել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը
Հայաստանում Խաղաղության կորպուսի 30-րդ խմբի կամավորները երդվել ենՀայաստանում Խաղաղության կորպուսի 30-րդ խմբի կամավորները երդվել են
Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը կայցելի ՀայաստանՀունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խոստանում է պարտավորեցնել շինարարներին և հանքերի սեփականատերերին օգտագործել փոշեճնշիչ սարքավորումներՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խոստանում է պարտավորեցնել շինարարներին և հանքերի սեփականատերերին օգտագործել փոշեճնշիչ սարքավորումներ
Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդումՎարչապետը կգտնվի կարճատև արձակուրդում
Հայաստանում կբարձրացնեն  զորակոչի տարիքային շեմը եւ կառաջարկեն բանակից Հայաստանում կբարձրացնեն  զորակոչի տարիքային շեմը եւ կառաջարկեն բանակից "ազատվելու" օրինական սխեմա
Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի գործընկերոջ հետԱդրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի գործընկերոջ հետ
Հայաստանում սեփականաշնորհում են Հանրապետական անձավաբուժական կենտրոնըՀայաստանում սեփականաշնորհում են Հանրապետական անձավաբուժական կենտրոնը
Առողջապահության փոխնախարար. Երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված աճող մարտահրավերներին արձագանքը մնում է հակամարտության ամենաթերագնահատված հետևանքներից մեկը։Առողջապահության փոխնախարար. Երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված աճող մարտահրավերներին արձագանքը մնում է հակամարտության ամենաթերագնահատված հետևանքներից մեկը։
Հայաստանը կմիանա խոշոր կատվազգիների պահպանման դաշինքինՀայաստանը կմիանա խոշոր կատվազգիների պահպանման դաշինքին
Հայաստանը կմիանա ԱՄԿ աշխատանքի ոլորտում բռնության և ոտնձգությունների վերացման մասին կոնվենցիայինՀայաստանը կմիանա ԱՄԿ աշխատանքի ոլորտում բռնության և ոտնձգությունների վերացման մասին կոնվենցիային
Շահվերդյան. Ակադեմիկոս Անդրեյ Սախարովը բոլոր բարձր ամբիոններից բարձրացնում էր արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցըՇահվերդյան. Ակադեմիկոս Անդրեյ Սախարովը բոլոր բարձր ամբիոններից բարձրացնում էր արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցը
Գարեգին Բ-ը կարևորել է ԵՄ կողմից առավել ակտիվ քայլերը՝ Ադրբեջանի հակահայ քաղաքականության նկատմամբԳարեգին Բ-ը կարևորել է ԵՄ կողմից առավել ակտիվ քայլերը՝ Ադրբեջանի հակահայ քաղաքականության նկատմամբ
Ամերիկագետը գնահատական է տվել Հարավային Կովկասում նոր պատերազմի հավանականության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններինԱմերիկագետը գնահատական է տվել Հարավային Կովկասում նոր պատերազմի հավանականության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններին
Հայաստանի նախագահը կադրային նշանակումներ է կատարել ՊՆ-ումՀայաստանի նախագահը կադրային նշանակումներ է կատարել ՊՆ-ում
Փաշինյանն ու Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերող հարցերՓաշինյանն ու Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր
Նախկին նախագահ. ՀՀԿ-ն չի հավակնում իշխանություն, եւ այդ պատճառով ՀՀ վարչապետի  իր թեկնածուին չի առաջադրումՆախկին նախագահ. ՀՀԿ-ն չի հավակնում իշխանություն, եւ այդ պատճառով ՀՀ վարչապետի իր թեկնածուին չի առաջադրում
Հայ փարձագետ. Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետությունՀայ փարձագետ. Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Ւրանը շահագգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. ԻԻՀ պաշտպանության նախարարՒրանը շահագգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. ԻԻՀ պաշտպանության նախարար
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել. այս անգամ յուրացումների և մսխումների համարՍերժ Սարգսյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել. այս անգամ յուրացումների և մսխումների համար
Լավրով. Ռուսաստանն աջակցում է Լավրով. Ռուսաստանն աջակցում է "3+3" ձևաչափով հերթական հանդիպման անցկացմանը Հայաստանում կամ Ադրբեջանում
Լավրովը հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Լավրովը հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման "5+2" բանաձևի մասին
Երևանի դատարանը կաշառքի համար կալանավորել է մայրաքաղաքի վարչակազմի և ՀՀ ՆԳՆ 4 աշխատակիցներիԵրևանի դատարանը կաշառքի համար կալանավորել է մայրաքաղաքի վարչակազմի և ՀՀ ՆԳՆ 4 աշխատակիցների
ՌԴ ԱԳ նախարարը կրկին հիշեցրել է, թե ով է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մասՌԴ ԱԳ նախարարը կրկին հիշեցրել է, թե ով է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս
Գլխավոր դատախազությունը նախազգուշացնում է. խարդախները փող գողանալու նոր միջոց են մտածելԳլխավոր դատախազությունը նախազգուշացնում է. խարդախները փող գողանալու նոր միջոց են մտածել
ՔԿ. Հանցավոր կազմակերպությունը մեղադրվում է ՀՀ տարբեր բանկերից շուրջ 119 մլն դրամ հափշտակելու համարՔԿ. Հանցավոր կազմակերպությունը մեղադրվում է ՀՀ տարբեր բանկերից շուրջ 119 մլն դրամ հափշտակելու համար
ԻԻՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանըԻԻՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը
ԱՄՆ-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբավորման անդամներԱՄՆ-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբավորման անդամներ
Հայաստանի պաշտպանության նախարարը և Չինաստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերՀայաստանի պաշտպանության նախարարը և Չինաստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Մոսկվայում կայացել է վերահրատարակված Մոսկվայում կայացել է վերահրատարակված "Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասի" շնորհանդեսը
Հայաստանում սկսվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնի կառուցումըՀայաստանում սկսվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնի կառուցումը
Հայաստանն ու Ռուսաստանն ստորագրել են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև 2025-2026 թթ. խորհրդակցությունների ծրագիրըՀայաստանն ու Ռուսաստանն ստորագրել են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև 2025-2026 թթ. խորհրդակցությունների ծրագիրը
Միրզոյան. Հայաստանը չի դիտարկում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վերաֆորմատավորման հարցը Միրզոյան. Հայաստանը չի դիտարկում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վերաֆորմատավորման հարցը 
IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
Մերձավանում բազալտի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառված վնասը գերազանցել է 305 հազար դոլարըՄերձավանում բազալտի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառված վնասը գերազանցել է 305 հազար դոլարը
Հայաստանն ու Գերմանիան նախանշել են արդարադատության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղություններըՀայաստանն ու Գերմանիան նախանշել են արդարադատության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները
Հայաստանում Վրաստանի դեսպանությունը հայ արտահանողներին խորհուրդ է տվել դատի տալ վրացական կողմին՝ սահմանին տիրող իրավիճակի առնչությամբՀայաստանում Վրաստանի դեսպանությունը հայ արտահանողներին խորհուրդ է տվել դատի տալ վրացական կողմին՝ սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ
Արևմտամետների մի փոքր խումբ Երևանում պիկետ է անցկացրել ԱԳՆ շենքի դիմաց՝ բողոքելով Լավրովի այցի դեմԱրևմտամետների մի փոքր խումբ Երևանում պիկետ է անցկացրել ԱԳՆ շենքի դիմաց՝ բողոքելով Լավրովի այցի դեմ
Իրավապաշտպան. Նախորդ տարի Հայաստանի ԶՈՒ-ում մահվան 40 դեպքերից ընդամենը 4-ն էին ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքԻրավապաշտպան. Նախորդ տարի Հայաստանի ԶՈՒ-ում մահվան 40 դեպքերից ընդամենը 4-ն էին ադրբեջանական կողմի գործողությունների արդյունք
Գլխավոր դատախազությունը վիճարկում է Մեղրիում մի շարք հողամասերի աճուրդների օրինականությունըԳլխավոր դատախազությունը վիճարկում է Մեղրիում մի շարք հողամասերի աճուրդների օրինականությունը
Պատգամավոր. Հայաստանը լուրջ խնդիրների է բախվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի առնչությամբՊատգամավոր. Հայաստանը լուրջ խնդիրների է բախվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի առնչությամբ
Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունըՁեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը
Հայաստանի օմբուդսմենն ու ՄԱԿ մշտական համակարգողը ծանոթացել են Սյունիքի խնդիրներինՀայաստանի օմբուդսմենն ու ՄԱԿ մշտական համակարգողը ծանոթացել են Սյունիքի խնդիրներին
Հայաստանի ՆԳ նախարարն ու Իսպանիայի դեսպանը պայմանավորվել են ընդլայնել երկրների միջև համագործակցության ուղղություններըՀայաստանի ՆԳ նախարարն ու Իսպանիայի դեսպանը պայմանավորվել են ընդլայնել երկրների միջև համագործակցության ուղղությունները
Երևանում երրորդ անգամ կանցկացվի բալետի միջազգային փառատոնԵրևանում երրորդ անգամ կանցկացվի բալետի միջազգային փառատոն
Team Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցըTeam Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցը
Մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել հայ-վրացական սահմանին.  ՆԳՆՄեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել հայ-վրացական սահմանին.  ՆԳՆ
Ընդդիմադիր. ԶՈՒ շարքերում ծառայության ժամկետների կրճատման գաղափարը նոր հարված է Հայաստանի անվտանգության համակարգինԸնդդիմադիր. ԶՈՒ շարքերում ծառայության ժամկետների կրճատման գաղափարը նոր հարված է Հայաստանի անվտանգության համակարգին
Իրանցի զինվորական. Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն հայ-իրանական սահմանի նկատմամբԻրանցի զինվորական. Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն հայ-իրանական սահմանի նկատմամբ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման