


Արմինֆո. Սեպտեմբերի 8-12-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հաղորդում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-ին կնվազի 3-4 աստիճանով, 9-10-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:


