Արմինֆո. Lydian Armenia ընկերությունը երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում Լիտվայի դեսպանության հետ համատեղ Ամուլսարի ոսկու հանքավայրի հարակից համայնքներում իրականացնում է ճանապարհային անվտանգության ծրագիր: Lydian Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանի ասելով, ընկերությունը շուրջ 8 մլն դրամ է ներդրել լիտվացի գործընկերների հետ համատեղ ծրագրի իրագործման համար: Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 5-ին Գորայք կատարած աշխատանքային այցի ընթացքում, որտեղ դպրոցականներին հանձնվել են ռեֆլեկտորներ և արտացոլիչներով դպրոցական պայուսակներ, ինչը եվրոպական պետությունների մեծ մասում պարտադիր պահանջ է:
Հ.Ալոյանի ասելով, ի սկզբանե, երեխաների համար ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման գաղափարը առաջարկել է Լիտվայի դեսպանությունը , իսկ Lydian Armenia-ն պաշտպանել է այդ նախաձեռնությունը, քանի որ ընկերությունը հատուկ կարևորություն է տալիս իր աշխատակիցների անվտանգությանը: <<Իսկ այժմ մենք ցանկանում ենք մեր փորձը փոխանակել Ամուլսարի հարակից համայքների բնակիչների նետ>> - ընդգծել է նա:
Առաջին տարին Լիտվայի դեսպանության հետ համագործակցության շրջանակում ընկերությունը ռեֆլեկտորներ և արտացոլիչներով դպրոցական պայուսակներ է հանձնել Ջերմուկի և Կեչուտ ու Գնդեվազ համայնքների 600 դպրոցականների: <<Մեր հիմնական նպատակը, առաջին հերթին, դպրոցականների հետ երթևեկության կանոնների շուրջ զրույցների անցկացումն է, պայուսակների և արտացոլիչների հանձնումը ավանդական միջոցառում է, որը դպրոցականների համար ծառայում է որպես ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման լրացուցիչ միջոց>>, - ասել է նա:
Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրկասն, իր հերթին, նշել է որ ծրագիրն իրագործվում է Լիտվայի ավտոճանապարհների տնօրինության աջակցությամբ: Դեսպանը տեղեկակցրել է, որ 1991 թվականից ի վեր Լիտվայում համանման ծրագրի գործարկման շնորհիվ 10 անգամ կրճատվել է ավտովթարների թիվը: Նրա ասելով, Հայաստանի դպրոցներում եվրոպական փորձի կիրառումը կկրճատի ՃՏՊ-ների թիվը և կնպաստի երթևեկության կանոնների ուսուցմանը դպրոցականներին: Պետրիկասը պարզաբանել է, որ ռեֆլեկտորների կիրառման շնորհիվ երեխաները երեկոյան ժամերին ճանապարհներին դառնում են տեսանելի 150 մետրից, մինչդեռ առանց արտացոլիչների կիրառման այդ հեռավորությունը կրճատվում է մինչև 50մ: Միևնույն ժամանակ, համատեղ միջոցառման շրջանակում Lydian Armenia-ի մասնագետ Էրկ Ստեփանյանը աշակերտներին ներկայացրել է ճանապարհներին և տրանսպորտում անվտանգ վարքագծի կանոնները, իսկ ճանապարհային անվտանգության լիտվացի փորձագետները, որոնք Հայաստան են ժամանել դեսպանության հրավերով, անցկացրել են հատուկ դասեր, որոնք նպատակաուղղված են ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: