


Արմինֆո.Ռուսաստանն ու Հայաստանը որոշել են զորքերի կազմը, որոնք կգործեն Կովկասի տարածաշրջանում հավաքական անվտանգության միացյալ տարածաշրջանային համակարգի շրջանակում: Այդ մասին հաղորդել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:
Նրա ասելով, սկսվել է երկու երկրների միջև ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման շուրջ համաձայնագրի գործնական կիրառման վերաբերյալ փաստաթղթերի մշակումը: Համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի դեկտեմբրի 23-ին` 5 տարի ժամկետով` 5-ամյակների երկարաձգման հնարավորությամբ: Կուրաչենկոյի ասելով, շարունակվում է Ռուսաստանի և Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգերի ստեղծման շուրջ համաձայնագրերի գործնական իրականացումը: Ըստ <<ՌԻԱ Նովոստիի>>, նա նաև նշել է, որ համաձայնեցման փուլում են Ղրղըզստանի և Տաջիկստանի հետ ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգերի ստեղծման շուրջ փաստաթղթերը:



