Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան փորձագետ-բժշկին:
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից, ժամկետային զինծառայողի մահվան մասին ահազանգն ստացվել է 2016թ. մայիսի 29-ին. նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է N զորամասի հրետանային դիվիզիոնի կառավարման կետում և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել: Նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Սուրեն Մոսիյանի մահվան պատճառ է հանդիսացել սուր սիրտ-անոթային անբավարարությունը, թոքերի այտուցը:
ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ նրա մոտ 2015թ. ամառային զորակոչի ընթացքում «Արտաշատի բժշկական կենտրոնե-ի պոլիկլինիկայում պարտադիր հետազոտության ժամանակ ԷՍԳ քննությամբ, հայտնաբերվել են սիրտ-անոթային համակարգի ախտաբանական շեղումներ, որպիսի պայմաններում Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան, փորձագետ-բժիշկը Ս.Մոսիյանին չի ուղեգրել սրտաբանական կլինիկա ստացիոնար, ավելի ծավալուն հետազոտությունների կատարման համար Փոխարենը կատարված ոչ լիարժեք բժշկական զննության տվյալների հիման վրա սրտաբանը եզրակացություն է տվել, որ Ս.Մոսիյանը պիտանի է զինվորական ծառայությանը:
Արդյունքում տառապելով «առաջնային (իդիոպաթիկ) գերաճական կարդիոմիոպաթիա, չափավոր արտահայտված կարդիոմիոպաթիկ կարդիոսկլերոզե հիվանդությամբ, ոչ լիարժեք բուժհետազոտման պայմաններում, Ս.Մոսիյանը 2015թ. հուլիսի 25-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Արմինֆո. Այսօր ժամը 11:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող, 1998 թվականին ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը:
Արմինֆո. Օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի ԶԿ):