Արմինֆո.Հայաստանն անկախ պետություն է և կարող է ինքնուրույն որոշել, թե որ զորավարժությանը մասնակցի, որին` ոչ: Լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` մեկնաբանելով Հայաստանի հրաժարվելը Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցությունից
Նա ընդսմին չի համաձայնել այն պնդումներին, թե դա ինչ-որ կերպ կարող է ազդել Հայաստանի հեղինակության վրա: Նրա ասելով, Հայաստանը, ինչպես բոլոր պետությունները, գտնվում է որոշակի ռազմաքաղաքական ճամբարում, և ճիշտ է, որ մենք չենք փորձում դադարեցնել փոխգործակցությունը կամ դիմակայության մեջ մտնել այլ ճամբարների հետ: «Սակայն, պետք է հասկանալ, որ այդ իրողությունը մեզանից պահանջում է որոշակի դիրքորոշում», - ասել է ՀՅԴ ներկայացուցիչը:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Հայաստանն ամենավերջին պահին հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 3-11-ը Վրաստանում ընթացքող ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին: Ուշագրավ է, որ Հայաստանը համաձայնություն էր տվել մասնակցելու ՆԱՏՕ զորավարժություններին, ինչի մասին հայտարարել էին նաև հանրապետության Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները: Ընդ որում, զորավարժություններին մասնակցությունից Հայաստանի հրաժարվելն անակնկալ էր ընդունող կողմի համար, ինչի մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գեորգի Կաջարավան: Զորավարժություններին մասնակցում են ԱՄՆ, Վրաստանը, Բուլղարիան, Ուկրաինան Ադրբեջանն ու Ռումինիան:
Արմինֆո. Ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի ԶՈՒ չմասնակցելու հարցում: Լրագրողներին այդ մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Արմինֆո.Սեպտեմբերի 4-ից 6-ը ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունում` Մոսկվայում և Աստրախանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին և «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը: