Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն ընթացիկ տարվա օգոստոսին այցելել են ղարաբաղյան հակամարտության հետևանքով ձերբակալված հայերին ու ադրբեջանցիներին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը:
«Մենք պարբերաբար այցելում ենք հակամարտության հետևանքով ձերբակալված անձանց: ԿԽՄԿ-ն, համաձայն իր մանդատի, կազմակերպում է այցելություններ՝ ձերբակալվածների պահման և նրանց հետ վարվելու պայմաններին ծանոթանալու նպատակով, ինչպես նաև օգնելու ապահովել նրանց կապն ընտանիքների հետ»,- նշել է Մուսայելյանը: Նշենք, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղում պահվում է երեք ադրբեջանցի՝ դիվերսանտներ Դիլհամ Ասերովը և Շահբազ Գուլիևը, ովքեր իրենց պատիժն են կրում Արցախում, ինչպես նաև Էլնուր Հուսեյնզադեն, ով 2017 թ. փետրվարի 1-ին գերեվարվել էր Թալիշ գյուղի մոտակայքում՝ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու և դիվերսիա իրականացնելու փորձի կասկածանքով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև խմբի սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը 2014 թվականի հունիսի 29-ին ապօրանաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը և ներթափանցել Շահումյանի շրջանի տարածք` հետախուզական գործունեություն ծավալելու նպատակով: Նրանք հատուկ առաջադրանքով տեղեկատվություն էին հավաքել և իրականացրել լրտեսական գործունեություն: Հուլիսի 4-ին զենքի կիրառմամբ առևանգել էին անչափահաս Սմբատ Ցականյանին, ում դիակը հայտնաբերվել էր հուլսի 15-ին Շահումյանի շրջանի Քավաճառ և Մանաշիդ համայնքների անտառային գոտում` հրազենային վիրավորումներով: Հուլիսի 11-ին Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ազգային ատելության հողի վրաի հրազենից արձակած գնդակով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դանիելյանին հրազենային վիրավորում էր պատճառել: 2014 թ. դեկտեմեբրի 29-ին Արցախի դատարանի որոշմամբ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարի ազատազրկման:
Ադրբեջանում պահվում է երկու հայ՝ ռազմագերի Արսեն Բաղդասարյանը, ով Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 15 տարի ազատազրկման և հովիվ Զավեն Կարապետյանը, ով գերեվարվել է ընթացիկ տարվա ամռանը:
Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը գաղտնի երկխոսության մեջ է երկու կողմերի հետ, կալանավորի հետ հանդիպելու հարցում: Այս մասին է ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հարցազրույցում հայտարարել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության ղեկավար Զառա Ամատունին:
Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք պատիժը կրում են Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Էլնուր Հուսեյնզադեին, որը գերեվարվել է Ղարաբաղի Թալիշ գյուղի մերձակայքում: