Արմինֆո. Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցապատման/վերանորոգման նպատակներով մինչև 25 մլն ՀՀ դրամ գումարի չափով հիփոթեքային վարկ՝ իջեցված տոկոսադրույքով, սկսած 11.5% տարեկան տոկոսադրույքից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում և 12.5%՝ կառուցապատման/վերանորոգման դեպքում:
Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին և ՀՀ ռեզիդենտներին։ Վարկառուն վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարին լրացած, իսկ վարկի մարման պահին նրա տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:
Աղբյուրի համաձայն, ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ։ Վարկի տրամադրման մասին նախնական որոշումը կայացվում է նվազագույն ժամկետներում՝ 2 աշխատանքային օրում: ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել վարկ նաև "Բնակարան երիտասարդներին" հիփոթեքային վարկավորման ծրագրով, որի շրջանակներում ՀՀ մարզերի հաճախորդների համար տոկոսադրույքը սկսվում է 5%-ից, իսկ Երևան քաղաքի հաճախորդների համար՝ 7%-ից:
Հիփոթեքային վարկերի տրամադրման մանրամասն պայմաններին և սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով։
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ՝ իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում:
Արմինֆո. Զգալի գումարի անհրաժեշտություն առաջանալու դեպքում, «ՎՏԲ-Հայաստան Բանկն» առաջարկում է ձևակերպել վարկի հարմարավետ և պրակտիկ տարբերակ՝ ունեցած անշարժ գույքի գրավով։
Արմինֆո. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը։ PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան ամենաժամանակակից, արագ, մատչելի և հուսալի քարտային վճարումների իրականացման եղանակներից մեկն է ողջ աշխարհում:
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն, ունենալով Հայաստանում մասնաճյուղային ամենալայն ցանց՝ 67 մասնաճյուղ, առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին, դրանով զգալիորեն հեշտացնելով հաճախորդների սպասարկման գործընթացն ու արագությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը և ներկայացնում ՀՀ բանկային շուկայում նոր առաջարկ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում "Մայրական կապիտալի" հաշիվների առկայության հիման վրա տրամադրվող սպառողական վարկեր։
Արմինֆո.Սկսած 01.08.2017թ.-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով Բանկի 65 մասնաճյուղերից կարող են ուղարկել ՀՀ դրամով անվճար փոխանցումներ: Փոխանցումներն արտասահմանում վճարվելու են այն արտարժույթով, որը նախապես ընտրված է ուղարկող հաճախորդի կողմից:
Արմինֆո. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» գործարկել է ՀՀ բանկային շուկայում վարկավորման բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար:
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկում նոր ավանդներ ձևակերպող կամ գործող ավանդներ ունեցող հաճախորդները, կարող են սպառողական վարկ կամ վարկային գիծ ձևակերպել իրենց ավանդի գրավով: