Արմինֆո. Արդշինբանկը «Լույս» կրթական հիմնադրամին 100 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներ է տրամադրել՝ նպատակ ունենալով աջակցել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ երիտասարդներին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկն արդեն հինգերորդ անգամ է կատարում նվիրատվություն ի նպաստ «Լույսե հիմնադրամի, և այս տարի նույնպես Բանկի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները կկիրառվեն հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի խթանման նպատակով:
Արդշինբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշել է, որ որակյալ ուսումնական և կրթական ծրագրերի աջակցությունը Բանկի սոցիալական պատասխանատվության ռազմավարության կարևոր ուղղություններից մեկն է: Նա բարձր է գնահատել «Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում խելացի և տաղանդավոր երիտասարդներին ձեռք բերել այնպիսի արդիական, որակյալ գիտելիքներ և հմտություններ, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը:
«Այսօր ժամանակակից աշխարհը շատ արագ է զարգանում և ես առավել քան համոզված եմ, որ հենց նման կրթված երիտասարդների միջոցով է հնարավոր արդյունավետ կերպով ճիշտ գնահատել բոլոր մարտահրավերները, լինել մրցունակ, ներկայանալի և ճիշտ կողմնորոշվել անընդմեջ փոփոխվող աշխարհում»,-նշել է Արդշինբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:
Արմինֆո.Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում: Այսօր Արդշինբանկն ունի 64 գործող մասնաճյուղ, որոնցից 19-ը Երևանում, 42-ը՝ մարզերում և 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում: Ավելին, Բանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում մարզերում գործող մասնաճյուղերին, դրանց արդիականացմանը և հետագա զարգացմանը՝ նպատակ ունենալով ապահովել բարենպաստ և հարմարավետ սպասարկման պայմաններ յուրաքանչյուր հաճախորդի համար: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Արմինֆո. Արդշինբանկը տեղեկացնում է, որ միջազգային դրամական փոխանցումներն հիմնականում իրականացվում են 1 օրվա ընթացքում աշխարհի գրեթե բոլոր երկրներ:
Արմինֆո.Արդշինբանկը շարունակաբար ընդլայնում է իր կողմից թողարկվող վճարային քարտերի հնարավորությունները՝ առաջարկելով հաճախորդներին օգտվել քարտային ծառայություններից և աշխատավարձային քարտապաններին հասանելի բազմաթիվ արտոնություններից:
Արմինֆո.Հուլիս 4, Երևան Արդշինբանկն, ամառային արձակուրդներին ընդառաջ, իր բոլոր հաճախորդներին առաջարկում է օգտվել Անհատական պահատուփերից, որոնք հանդիսանում են արժեքավոր իրերը պահպանելու ամենաապահով, մատչելի և հարմար միջոցը:
Բանկի պահասենյակները հագեցած են ժամանակակից չափանիշներին համապատասխան անվտանգության համակարգով և ունեն բարձր աստիճանի պաշտպանվածություն: Ավելին, յուրաքանչյուր անհատական պահատուփ ունի 2 տարբեր բանալի, որոնցից մեկը տրամադրվում է հաճախորդին, իսկ մյուսը պահվում է Բանկում. պահատուփը հնարավոր է բացել միայն երկու բանալիների միաժամանակյա կիրառմամբ:
«Անհատական պահատուփերի պահանջարկը հատկապես աճում է ամռան ամիսներին, և Բանկն իր հաճախորդներին առաջարկում է լավագույն պայմաններ այս ծառայությունից օգտվելու համար: Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր անհատական պահատուփի անվտանգության և Բանկին ի պահ տրված արժեքների անձեռնմխելիության համար, իսկ մեր հաճախորդներին տրվում է լիակատար ազատություն ընտրելու պահատուփի չափը և պահատվության ժամկետները՝ սկսած 1 օրից մինչև 1 տարի: Օգտվելով անհատական պահատուփերից` մեր հաճախորդները կարող են վայելել իրենց ամառային հանգիստը՝ համոզված լինելով, որ իրենց ամենաարժեքավոր իրերը ապահով ձեռքերում են»,- նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Արմինֆո. Եվրասիական Զարգացման Բանկը (ԵԶԲ) Արդշինբանկին տրամադրել է վերականգնվող վարկային գիծ 20 միլլիոն ԱՄՆ դոլարի չափով և 3 տարիժամկետով: «Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը և ԵԶԲ-ի Ակտիվների և պարտավորությունների գծով տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոեվը համապատասխան պայմանագիր ստորագրեցին սույն թվականի հունիսի 28-ին:
Արմինֆո. Արդշինբանկը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում ճանաչվել է «2016 թվականի Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Մրցանակը ՎԶԵԲ-ի կողմից շնորհվել է` հաշվի առնելով Արդշինբանկի կողմից 2016 թվականի ընթացքում իրականացրած առևտրի ֆինանսավորման գործարքների ծավալը:
Արմինֆո.
Արմինֆո.Արդշինբանկը տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 2-ից սկսած նվազեցնում է ՀՀ տարածքից դուրս արտարժույթով բանկային փոխանցումներ կատարելու համար սահմանված սակագները: Փոխանցումներն իրականացվում են աշխարհի ցանկացած երկիր հիմնականում 1 օրվա ընթացքում: