Արմինֆո. Սոչիում Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ Արցախ խաղաղապահներ մտցնելու հարցը չի քննարկվել, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Ծաղկաձորում պատասխանելով «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հարցին:
Նախագահի հավաստամամբ, նման հանդիպումների ընթացքում քննարկվում է հայ-ռուսական հարաբերությունների բովանդակալից օրակարգը: «Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ասեմ մեկ բան. մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի շուրջ քննարկում չենք անցկացրել, մենք ընդհանրապես քննարկում չենք անցկացրել: Ես ընդամենը մի քանի բառով ներկայացրել եմ շփման գծում առկա իրավիճակն ու իմ պատկերացումները մեր հարևանի տրամադրությունների մասին: Ընդամենը: Ուրիշ ոչ մի նման հարց չի քննարկվել», - ասել է Հայաստանի ղեկավարը:
Նա նաև անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հեռացող ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած հակամարտության կարգավորման 6 կետերին և նշել, որ հեռանալով պաշտոնից, ամերիկացի միջնորդը սկսել է ավելի անկեղծ դատողություններ անել հակամարտության մասին, քանի որ այս դեպքում նրա խոսքերն արդեն պարտավորություն չեն ներառում: Նա ընդսմին հավելել է, որ Հոգլանդի խոսքերում ոչ մի նոր բան չի տեսել: «Որպեսզի այդ դրույթները իրագործվեն, հարկավոր են փաստաթղթային աշխատանքի օրեր, շաբաթներ, ամիսներ, քանի որ այդ փաստաթղթի յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր ստորակետ կարևոր նշանակություն ունի», - հայտարարել է նախագահը: Նա նաև չի համաձայնել այն պնդումներին, որ Հոգլանդի հայտարարության և Սոչիի հանդիպման ժամկետները պատահական չեն ընտրվել: Նրա ասելով, մեկը մյուսի կապ չունի:
Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի հեռացող համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական կետերի հրապարակումը Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի նախօրեին կայացած հանդիպման հետ կապված չէ և ռուս-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամով պայմանավորված չէ: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Արմինֆո.Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: