


Արմինֆո. Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը «Նաիրիտ» գործարանում մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և տասնմեկ մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ ջոկատից: Դեպքի վայրում է նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը:
Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրում է լաքէթինոլ նյութը. դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:
Արմինֆո.Օգոստոսի 28-ին՝ ժամը 13:10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտե գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:



