Արմինֆո.Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկի զինամթերքի պահեստում բռնկված հրդեհը տեղայնացվել է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ԱԻՆ-ի և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարության համաձայն՝ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ժամը 7:00-ի մոտ հրդեհը տեղայնացվել է: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում չպայթած ականների հայտնաբերման և հետագա ականազերծման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ միջադեպի հետևանքով վեց վիրավորից հինգն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Մերձակա գյուղերից տարհանված բնակիչները վերադարձել են իրենց տները: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 223.2 և 342.2 հոդվածների համաձայն: