Արմինֆո. Օգոստոսի 24-ին 74 տարեկանում կյանքից հեռացել է փաստաբան և հասարակական գործիչ Ռուբեն Վահանի Ռշտունին: Նրա 70-ամյակին նվիրված հոդվածում «Գոլոս Արմենիի» թերթը Ռուբեն Ռշտունուն անվանել է «ռոմանտիկ և փաստաբան»:
«Հայտնի գիտնական Վահան Ռշտունու թոռն ընտրել է բանասերի մասնագիտությունը, ավարտել է Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրական ֆակուլտետը, զբաղվել է մանկավարժությամբ, թարգմանություններով: Բայց ճակատագիրը այլ կերպ է դասավորվել,- Ռշտունու մասին գրել է թերթը,- որպես թարգմանիչ աշխատելով հետաքննությանը և դատավարություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած փաստաբանների հետ՝ նա այնքան է տարվել իրավագիտությամբ, որ ստացել է երկրորդ բարձրագույն կրթությունը՝ ավարտելով ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ռուսական բաժինը, և 1980 թվականից դարձել է Հայաստանի փաստաբանների կոլեգիայի անդամ»:
Ռշտունու մարդկային բարձր որակները և մասնագիտական տաղանդն ի հայտ է եկել 80-ական թթ. վերջին, երբ կանխատեսելով Ադրբեջանից փախստականների հոսքը՝ ստեղծել և գլխավորել է նրանց անվճար իրավական օգնություն ցույց տվող փաստաբանների խումբ։ 1988թ Մոսկվայում ներկայացրել է Ադրբեջանական ԽՍՀ Սումգաիթ քաղաքում հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած տուժողների շահերը: Նա անհատույց իրավական օգնություն է ցուցաբերել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորներ Վիկտոր Համբարձումյանին և գրող Զորի Բալայանին: «Մենք լավ ենք հիշում այդ դժվար օրերը, տեղեկատվական շրջափակումը: Եվ այդ ժամանակ Ռուբեն Ռշտունին փաստաբան Պոլինա Շապոշնիկովայի հետ միասին լենինգրադյան հեռուստատեսությամբ կազմակերպել են Հենրիկ Իգիթյանի ելույթը, ով միլիոնավոր հանդիսատեսի պատմեց ողջ ճշմարտությունը»,-նրա մասին գրում էին թերթերը՝ որպես մի մարդ, ով կարողացավ իր համառությամբ և պրոֆեսիոնալիզմով քանդել Ղարաբաղի հայերի ազատության և անկախության բնական ձգտման անըմբռնման խուլ պատը:
Ռուբեն Ռշտունին գտնում էր, որ Հայաստանի բնակչությունն իրավական դաստիարակության տեսակետից շատ ցածր մակարդակի վրա է գտնվում: Ըստ որում, նա բավական թերահավատ էր ցանկացած պետական ծրագրի հանդեպ, որոնց իրականացումը, իբր, թույլ կտա զգալիորեն նվազեցնել կոռուպցիայի մակարդակը երկրում, երևույթ, որ նա մերժում էր՝ մտահոգվելով Հայաստանի ապագայի համար:
2001–2003թթ. Ռուբեն Ռշտունին եղել է ՀՀ նախագահին առրնթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ: 2002–2004թթ. եղել է Մոսկվայի Կառավարությանն առրնթեր հայրենակիցներին իրավական օգնություն ցույց տալու համար ստեղծված «Մոսկվա-Ռասսիյանեե համակարգող խորհրդի անդամ Հայաստանից:
Ռուբեն Ռշտունու հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին Երևանի կենտրոնական գերեզմանատան (Թոխմախ) գլխավոր մուտքի հարևանությամբ գտնվող սգո սրահում՝ ժամը 18:00-ից: