Արմինֆո. Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ճշտում է Կուբանում ավտովթարի արդյունքում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում:
Բանվորների տեղափոխող ավտոբուսը Կրասնոդարի երկրամասի Վոլնա ավանի չորս մետրանոց նավամատույցից գահավիժել է ծովը, ինչի հետևանքով զոհվել է 16 մարդ: Ավտոբուսը վեր է հանվել, 24 մարդու հաջողվել է փրկել: Նրանցից 8-ին տեղափոխել են հիվանդանոց, հինգի վիճակը ծանր է: Ըստ նախնական տվյալների, վթարի պատճառը արգելակների խափանումն է եղել: Նախնական տվյալների համաձայն, զոհվածներն ու տուժածները «Ինտերստրոյ» ԲԲԸ աշխատակիցներն են: Պատահարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: