Արմինֆո.Հայաստանում Թուրքմենստանի դեսպանությունը տպագրման է նախապատրաստել Մարտարվեստի 5-րդ ասիական խաղերին նվիրված պատկերազարդ գիրք, որի անգլերեն տարբերակը լույս է տեսել Երևանի «Տիգրան Մեծ» հրատարակչությունում: Այն իրենից ներկայացնում է առաջիկայում կայանալիք «Աշխաբադ 2017» խաղերի մասին թուրքմենական ԶԼՄ-ներում տեղ գտած ամենահետաքրքիր հրապարակումների ժողովածու:
Գրքում նաև ներկայացված են նյութեր թուրքմեն ժողովրդի մշակույթի և ավանդույթների, Թուրքմենստանի հասարակաքաղաքական և միջազգային կյանքի, առաջավոր բարեփոխումներում պետության ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի դերի մասին, որոնք փոխել են երկրի դեմքը և նրա հեղինակությունը բարձրացրել նոր մակարդակի: