


Արմինֆո.
Երևան: 25.08.17: ԱրմԻնֆո: Մարիանա Մկրտչյան: Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը ստորագրել է հայտարարություն Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ամերկկայի հայ ազգային կոմիտեի մամուլի ծառայությունից: Հայտարարությունում նաև նշված է, որ 2017 թվականի հոկտեմբերը Այովա նահանգում հայտարարվում է Հայոց մշակույթի և պատմության ճանաչման միամսյակ:
Հավելենք, որ Այովան դարձավ ԱՄՆ 47-րդ նահանգը, որը 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջումը պաշտոնապես որակում և ճանաչում է որպես Ցեղասպանություն:


