Արմինֆո. Օգոստոսի 24-ի գիշերն անհայտ անձի կողմից դանակահարվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ՀՀ Ոստիկանությունում, հանցագործության շարժառիթները պարզվում են, տուժածն ի վիճակի չէ ցուցմունքներ տալ, քանի որ բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Մկրտչյանը տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց, թեև միջադեպը տեղի է ունեցել Նորագավիթում:
Հիվանդանոցում ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են, որ հեռացրել են նրա փայծաղը, վնասվել է նաև թոքը:
ԶԼՄ-ների համաձան՝ Մկրտչյանը վիրավորվել է փողոցային ծեծկռտուքը կանխելու փորձի ժամանակ: