


Արմինֆո. Օգոստոսի 25-ից 29-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:


