


Արմինֆո. Հանրապետության տարածքում օգոստոսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Ինպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, օդի ջերմաստիճանը 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:
Երևան քաղաքում օգոստոսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 21-23-ը ցերեկը կդիտվի 37-38 աստիճան, գիշերը՝ 23-25 աստիճան տաքություն: Օգոստոսի 24-ին օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի. ցերեկը կդիտվի մինչև 35-36 աստիճան, գիշերը՝ մինչև 21-23 աստիճան տաքություն:


