Արմինֆո. ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ազատազրկման էր դատապարտվել ճանապարհատրանսպորտային պատահարի առնչությամբ, պատժի մնացած մասը կկրի Հայաստանում: Երևանի Նուբարաշեն և Էրեբունի համայնքների ընդհանուր իրավասության դատարանն օգոստոսի 18-ին որոշում է կայացյրել բավարարել Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության միջնորդությունը Հրաչյա Հարությունյանի նկատմամբ Ռուսաստանի դատարանի որոշումը ճանաչելու վերաբերյալ: Այդպիսով, պատժաչափի մնացած մասը` 2 տարի 8 ամիսը, Հրաչյա Հարությունյանը կշարունակի կրել Հայաստանում:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում դատապարտվել էր 2013 թվականին Պոդոլսկի մոտ իր վարած «ԿԱՄԱԶ»-ի և ավտոբուսի թվարի առնչությամբ, ինչի հետևանքով ավտոբուսի 18 ուղևորներ մահացել էին: