Արմինֆո. Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանն անցկացվում է հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների երաժշտական ճամբարը: Միջոցառումն անցկացվում է հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը,
ծրագրի ընթացքում ճամբարականներին կայցելեն հայտնի կինոգործիչներ, դիրիժորներ, դերասաններ, երաժիշտներ: Օգոստոսի 26-ին Կոմպոզիտորների տանը տեղի կունենա եզրափակիչ գալա համերգ: