Արմինֆո. Հայաստանում իրականացվել են ոսկրածուծի փոխպատվաստման առաջին հաջող վիրահատությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայտյանը, ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» անցկացվել է երկու հաջող փոխպատվաստում: Առաջին վիրահատությունն իրականցվել է ապրիլին, նախապատրաստվում է միելոմային հիվանդությամբ տառապող ևս երկու հիվանդի վիրահատություն:
Հայտյանի ասելով, չարորակ ուռուցքներ ունեցող հենց այդ հիվանդներին ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվում, քանի որ հիվանդի արյունաստեղծ ցողունային բջիջների հավաքագրումը կատարվում է հենց հիվանդի մոբիլիզացված ծայրամասային արյունից, նշանակում է, դոնորի կարիք չի առաջանում: Հավաքագրումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության «Ռաիսա Գորբաչովայի անվան մանկական ուռուցքաբանության, արյունաբանության և տրանսպլանտոլոգիայի կենտրոնի» տրանսֆուզիոն բաժանմունքի վարիչ Դմիտրիյ Պևցովի և մեր կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի գլխավորությամբ: Կենտրոնի ցողունային բջիջների լաբորատորիայում կկատարվի հավաքագրված բջիջների որակի գնահատում, մշակում կրիոսառեցում և պահպանում հեղուկ ազոտում: Ոսկրածուծի փոխպատվաստումն աննախադեպ է Հարավային Կովկասի երկրների համար: Այսօր Հայաստանում ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք ունի շուրջ 60 հիվանդ: Բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ փոխպատվաստումն անցկացվում է մի քանի փուլով, որոնք ներառում են նախապատրաստական քիմիաթերապիա, ոսկրածուծի խթանում, ցողունային բջիջների հավաքագրում և մշակում, սառեցում, հիվանդի դեղորայքային նախապատրաստում և բուն ցողունային բջիջների փոխպատվաստման գործընթաց: Ողջ գործընթացը կարող է տևել մեկ ամիս և ավելի, սակայն աուտոփոխպատվաստումը թույլ է տալիս բուժել նախկինում անբուժելի համարվող արյան օնկոլոգիական հիվանդությունները: Հիշեցնենք, որ 1999 թվականի հունիսին Հայաստանում ստեղծվել է «Ոսկրածուծի հայկական ռեեստր», որը խթանեց Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի ստեղծման նախապատրաստումը: Հայերի գենետիկական առանձնահատկության պատճառով գրեթե անհնար է դոնորներ հայտնաբերել գոյություն ունեցող միջազգային ռեեստրներում, ուստի բազմաթիվ հայ երեխաների և մեծահասակների կյանքը վտանգվում է համատեղելի դոնորների բացակայության պատճառով: Այդ ապահաշվեկշռի գոյությունը պատճառ դարձավ, որպեսզի Հայաստանում ստեղծվի ոսկրածուծի բջիջների փոխպատվաստման կամավոր դոնորների ռեեստր, որը կօգնի լուծել այդ խնդիրը, իսկ ավելի ուշ ձեռնամուխ լինել դոնորական ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունների անցկացման փորձին: