Արմինֆո. Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի համար ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կոմերցիոն բնույթ է կրում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է ԵվրԱզԷս-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը:
«Ռուսաստանը, իհարկե, դժգոհ է իր սահմաններին ՆԱՏՕ-ի ակտիվությունից, սակայն դա որևէ առնչություն չունի Վրաստանում զորավարժություններին հայ զինվորականների մասնակցության հետ: Մոսկվայում դրան, մեղմ ասած, ըմբռնումով են վերաբերում: Չբացառելով ՆԱՏՕ-ից սեփական զինված ուժերի ֆինանսավորում ստանալու հնարավորությունը՝ Վազիանիում զորավարժություններին մասնակցության փոխարեն, կարծում եմ, այդ միջոցները կօգնեն հայ զինվորականներին լուծելու որոշակի խնդիրներ»,- նշել է նա:
Հայաստանի զինված ուժերը ներկայացված են Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի Noble Partner 2017 զորավարժություններում՝ 40 մարդուց բաղկացած դասակով:
«Կարծում եմ՝ Երևանի որդեգրած բազմավեկտոր քաղաքականությունը բացարձակ ճիշտ է, և վերջինիս իրավունքն է: Հայաստանն այսօր բավական արդյունավետորեն պահպանում է ինքնիշխան պետության կարգավիճակը, այդ թվում՝ տարեր ռազմական միությունների հետ համագործակցությամբ»,- ընդգծել է նա:
Ըստ Լեպյոխինի, Մոսկվայում ընդհանուր առմամբ Դաշինքի դիտվող ակտիվությանը բավական հանգիստ են վերաբերում՝ հաշվի առնելով, որ այդ ակտիվությունը հեռանկարում տանում է դեպի ՆԱՏՕ-ի փլուզման: Նրա կարծիքով, հարևան Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության մեջ որևէ սարսափելի բան չկա: Իսկ առանձին ռուս քաղաքական գործիչների և փորձագետների կոշտ հայտարարությունները, ովքեր քննադատում են Երևանին ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության համար, ըստ նրա, բացառապես հերթապահ բնույթ են կրում: