Արմինֆո. Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը կալանավորվել է ապօրինաբար «Իգլա» ՇԶՀՀ ձեռք բերման մեղադրանքով, նախօրեին դատական առաջին նիստում լրագրողներին հայտարարել է, թե գործը «սարքված է», և ինքը դրան մեղսակից չէ:
Դատարանի դահլիճում նա նաև հայտարարել է, որ արդեն չորս ամիս կալանավորված է, սակայն չգիտի` ինչի համար: Գործով անցնող երկրորդ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նույնպես հայտարարել է, որ գործը սարքված է: Առաջին դատական նիստը հետաձգվել է օգոստոսի 28-ին` մինչև ամբաստանյալների դատապաշտպաններն արձակուրդից վերադառնան:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017 թվականի մարտին` Վրաստանից Հայաստան «Իգլա» ԶՀՀ ապօրինի ներկրման մեղադրանքով: Գործով անցնում է ևս 7 մարդ: Հետագայում Սամվել Բաբայանին ներկայացված մեղադրանքը մեղմվել է, հանվել է մաքսանենգության հոդվածը, և այժմ նա մեղադրվում է միայն ԶՀՀ ձեռք բերելու համար: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. Բաբայանն ակտիվ մասնակցություն ուներ նախընտրական քաչոզարշավին` որպես Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան արմատական ընդդիմադիր դաշինքի համակարգող: Ընտրությունների արդյունքում դաշինքը հավաքել է ընտրողների ձայների 21%-ից քիչ ավել` խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 7%-ից: